«Այո»-ի կողմնակիցները վախենում են հենց իշխանափոխությունից. Նարեկ Այվազյան
««Այո»-ի կողմնակիցները անընդհատ կրկնում են Սահմանադրական բարեփոխումները ընդդիմությանը լայն հնարավորություններ տալու հարց է, բայց նրանք, իմ կարծիքով իրականում վախենում են հենց իշխանափոխությունից»,- այսօր Հաղպատում «Այո և ոչ» հեռուստաշոուի շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, «Ոչ»-ի կողմնակից Նարեկ Այվազյանը:
«Ոչ»-ի կողմնակցի համոզմամբ, Սահմանադրությունը իրականում վերարտադրվելու հնարավորություն է ստեղծելու իշխանության համար:
«89 հոդվածով հնարավորություն է տրվում կայուն մեծամասնության պատրվակով երկրորդ փուլ անցկացվի: Ավելին, քաղաքական անկայունության պարագայում Սահմանադրության նախագիծը ելք չի առաջարկում», -հաղպատցիներին ասաց Այվազյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան