Արցախի նախագահը կոչումներ է շնորհել
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ համաձայն հրամանագրի` «Քնար» ժողովրդական գործիքների համույթի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ և համույթի ստեղծման ու ճանաչման գործում ունեցած ավանդի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել.
Արտաշես Եսայանին՝ Մարտունու արվեստի դպրոցի ժողովրդական գործիքների դասատու, Բաբկեն Մուսայելյանին Մարտունու մշակույթի տան նախկին տնօրեն։