Արթուր Բաղդասարյանը փորձում է ազատվել անցյալի անփառունակ էջերից. «Հրապարակ»
«Հայկական վերածնունդ» միության հիմնադիր Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է կազմակերպությունը կուսակցություն դարձնել: Նա հույս ունի, որ դա անցյալի անփառունակ էջերից ազատվելու լավագույն լուծումն է։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
ՕԵԿ-ականները հայտարարում են, որ «Հայկական վերածնունդի» մեջ 150 միավոր է ընդգրկված՝ հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ, և ՕԵԿ-ն այդ 150-ից մեկն է։ Սակայն քանի որ նոր կուսակցության նախագահ է դառնալու կրկին Բաղդասարյանը, քիչ հավանական է, որ մարդիկ հավատան «վերածննդին»։ Միության խոսնակ Վահե Մոսինյանը թեև «Հրապարակ»-ի լրագրողին ասել է, որ դեռևս կուսակցության վերափոխվելու գործընթաց չկա, սակայն, թերթի տեղեկություններով, դա տեղի է ունենալու 2016-ի հունվար-փետրվարին: Խոսնակը տեղեկացրել է, որ «Վերածնունդն» այժմ միավորում է 145 ՀԿ և 11 կուսակցություն: