Քաղաքագետը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին. Պատվիրակության անգործության հետևանք է
ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի հաստատումը վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անգործության հետևանք է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը:
Նա կարծիք հայտնեց, որ հայկական կողմը Ադրբեջանի նկատմամբ չի օգտագործում իր ձեռքին եղած ճնշման գործիքը՝ Սարսանգի ջրամբարը. «Իրականում Ադրբեջանի հողերն անջրդի չեն մնում, մինչդեռ կարելի էր դրանք շատ հանգիստ անջրդի թողնել: Մյուս կողմից էլ դա մեր ԵԽԽՎ պատվիրակության ոչ ադեկվատ արձագանքն է հայկական պետություններին ուղղված այդ մարտահրավերին»:
Քաղաքագետի այլ դիտարկումները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան