Հասարակություն 10:40 24/11/2015 Հայաստան

Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Գնիշիկ և Մոզրով գյուղերն ապահովվել են արտաքին լուսավորությամբ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը արտաքին լուսավորության նոր նախագիծն են իրականացրել` համայնքային զարգացմանն ուղղված «Այլընտրանքային էներգիա» համատեղ ծրագրի շրջանակում: Այս անգամ լուսավորության 37 կետից բաղկացած լուսադիոդային (LED) համակարգ է տեղադրվել Վայոց Ձորի մարզի Գնիշիկ և Մոզրով գյուղերում, որոնք գտնվում են Նախիջևանի սահմանից մոտ 1 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Գնիշիկ համայնքի ղեկավար Արա Լևոնյանը, համայնքի բնակիչներ:

Գնիշիկ համայնքը՝ բաղկացած  Մոզրով և Գնիշիկ գյուղերից, ունի մոտ 250 բնակիչ: Համայնքը հատկապես հայտնի է իր կարևոր պատմամշակութային արժեքներով և հարուստ բնությամբ: Այստեղ հայտնաբերվել են 4-5-րդ դարերի խաչքարեր, մատուռներ, դամբարաններ, բազմաթիվ քարանձավներ, եկեղեցիներ՝ կառուցված 9-13-րդ դարերում: Շրջակայքի յուրահատուկ աշխարհագրական դիրքը նպաստել է  բուսական և կենդանական աշխարհի ձևավորմանը, որն իր ինքնատիպությամբ առանձնահատուկ ուշադրության է արժանի` համալրելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը: Շրջակա տարածքը միջանցք է Կարմիր գրքում գրանցված այնպիսի կենդանատեսակների համար, ինչպիսիք են հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը, լուսանը, կովկասյան հովազը:

Չնայած տեղանքի կարևորությանը` որպես զբոսաշրջության և մշակութային կենտրոն, համայնքի մի մասը երբեք չի ունեցել արտաքին լուսավորություն, իսկ մյուս մասը՝ գրեթե 30 տարի: Ծրագրի շնորհիվ համայնքի բնակելի հատվածը գրեթե ամբողջությամբ ապահովվել է լուսավորության համակարգով:

Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսավորությունը 80%-ով կնվազեցնի էներգիայի ծախսը: Ամռանը փողոցը լուսավորված կլինի 22:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչև 00:00-ն: Տոնական օրերին՝ լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն և կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը:

«Փողոցային լուսավորությունն առանցքային ենթակառուցվածք է, համայնքային կյանքի անհրաժեշտ նախապայման, որից տեղում ռեսուրսների անբավարար լինելու հետևանքով ամբողջությամբ զուրկ են բազմաթիվ գյուղեր: Փողոցային լուսավորություն ունենալը շռայլություն է դարձել: Մենք ցանկանում ենք, որ գյուղաբնակ մեր հայրենակիցները գիշերային ժամերին ևս ապահով զգան տանից դուրս գտնվելիս: Լուսադիոդային լամպերը զգալիորեն նվազեցնում են փողոցային լուսավորության ծախսերը, հետևաբար նաև՝ թեթևացնում համայնքային բյուջեի վրա դրվող ֆինանսական բեռը: Խնայված միջոցները կարող են օգտագործվել գյուղի համար ավելի կարևոր ծախսերը հոգալու համար»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մեկ համայնքում միավորված Մոզրով և Գնիշիկ գյուղերը մշտապես եղել են ընկերության ուշադրության կենտրոնում: Ի հեճուկս ներդրումների վերադարձելիության սկզբունքին, 2013 թվականին այս նոսր բնակեցված գյուղերի մոտակայքում տեղակայվել է 3G բազային կայան, որպեսզի այս և հարակից գյուղերին հնարավորություն տրվի օգտվելու 3G ծառայություններից: Գյուղի դպրոցն ապահովվել էր բարձր արագության 3G/Wi-Fi ինտերնետ հասանելիությամբ, որն առ այսօր տրամադրվում է անվճար հիմունքներով:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:11
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախաձեռնվել է ընդլայնված կազմով հանդիպում
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը գործընկեր կառույցների հետ նախաձեռնել է հերթական ընդլայնված կազմով հանդիպում` հստակ...
Աղբյուր` Panorama.am
17:37
Սյունիքում 89 բեռնատար և 14 մարդատար ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել
                   Նոյեմբերի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Արդեն 2...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը սպառնում է Ադրբեջանին
ԱՄՆ ներկայացուցիչ Օգյուստ Փֆլյուգերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Ալիևը, մոռանալով իր պետության բազմամիլիարդանոց ռազմական գնումները,...
Աղբյուր` Panorama.am
16:17
Տեղեկացված եղեք այն վտանգների մասին, որոնց հետ առնչվում եք, օգտագործելով տարբեր անդորագրերից, պիտակներից. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է «Տեղեկացված եղեք այն վտանգների մասին, որոնց հետ առնչվում եք, օգտագործելով տարբեր...
Աղբյուր` Panorama.am
15:05
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցի հետապնդման հիմնական խոչընդոտը եղել և մնում է Հայաստանի կառավարությունը. Օսկանյան
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքյան տեսաուղերձում նշում է, որ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցի հետապնդման հիմնական...
Աղբյուր` Panorama.am
14:39
Աբխազիայում ցուցարարները կառավարության մոտ կայանված զինտեխնիկան վերադարձրել են ՊՆ-ին
Սուխումում ցուցարարները կառավարական համալիրի մոտ կայանված տեխնիկան վերադարձնում են Աբխազիայի պաշտպանության նախարարությանը։ Այդ մասին Աբխազիայից...
Աղբյուր` Panorama.am
14:24
Մի՛ հանդուրժեք միջակությունն ու ժամավաճառությունը.Ժաննա Ադրեասյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։ «Սիրելի՛ ուսանողներ, այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:40
Խոշոր ավտովթար Պարտիզակի խաչմերուկում
   Նոյեմբերի 16-ին ժամը 10։30-ի սահմաններում Պարտիզակ գյուղի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը,...
Աղբյուր` Panorama.am
12:54
Նիկոլ Փաշինյանը լիալուսնի լույսի ներքո հեծանիվ է վարել ծննդավայրում
Նիկոլ Փաշինյանը հայրենի Իջևանից լիալուսնի լույսի ներքո հեծանիվով հասել է Ենոքավան, հետ եկել։ Հեծանիվ վարելու և Աննա Հակոբյանի հետ Իջևանում...
Աղբյուր` Panorama.am
11:26
Զինծառայողների համար հասարակական տրանսպորտն անվճար է. Երևանի քաղաքապետի մամուլի խոսան
Երևանի քաղաքապետաի մամուլի քրատուղար Հայկ Կոստանյանը գրում է, որ համաձայն զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 66-րդ...
Աղբյուր` Panorama.am
10:32
Սյունիքի մարզում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ «Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող...
Աղբյուր` Panorama.am
10:13
Դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ կրակոցների տակ դիմել է փախուստի
Նոյեմբերի 6-ին, ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի...
Աղբյուր` Panorama.am
10:00
Հարավային Կովկասում ամբողջությամբ կփլուզվի այն նուրբ և զգայուն բալանսը. Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Ամենից վատ բանը, որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք դա այն է, որ մի կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ ամոթալի որոշմանը. Եղիշե Մելիքյան
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գրում է. «Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ...
Աղբյուր` Panorama.am
23:00
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Լեոն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը
Մրցույթի հաղթողն է Վրաստանի ներկայացուցիչը։
Աղբյուր` Panorama.am
22:24
Գավառ-Մարտունի ավտոճանապարհի այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ
Նոյեմբերի 16-ին, ժամը 17:31-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի...
Աղբյուր` Panorama.am
22:15
«Իմնեմնիմի» փոդքասթի հյուրն է Բագրատ Սրբազանը
«Իմնեմնիմի» փոդքասթի այսօրվա հյուրն է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ ...
Աղբյուր` Panorama.am
22:00
FAF. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է Լատվիա-Հայաստան խաղի հյուրերի համար նախատեսած սեկցիայից
«Ստեղծված իրավիճակում վաղվա խաղին մեկնող հայ երկրպագուները պետք է իրենց գլխի ճարը տեսնեն` լատվիացի երկրպագուների որևէ սեկցիայում տոմս ձեռք բերելով»
Աղբյուր` Panorama.am
21:46
Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է
Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է փրկարար ծառայությունը։  Լարիս մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ...
Աղբյուր` Panorama.am
21:26
Մադրիդում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը
Մադրիդում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը: Հայաստանը ներկայացնում է 10-ամյա Լեո Մկրտչյանն իր Cosmic Friend երգով: Լեոն...
Աղբյուր` Panorama.am
20:20
Նիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան նույնիսկ գրավոր պարտավորությունները. Աշոտյան
«Ակնհայտ է, որ գործող իշխանությունների օրոք Հայաստանը ունակ չէ իր շահերը հավուր պատշաճի ներկայացնել, բանակցել և պաշտպանել որևէ երկրի,...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տղաները շատ լավ պատրաստվում են. ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար
«Ամենակարևորը, ես զգում եմ, որ թիմն ունի ներքին մոտիվացիա։ Դա շատ կարևոր է, որովհետև եթե ֆուտբոլիստը չունենա ներքին մոտիվացիա, չի կարող...
Աղբյուր` Panorama.am
19:55
Վաղվա խաղում երկրպագուների աջակցությամբ կփորձենք հասնել հաղթանակի.Չանչարևիչ
«Բոլորը գիտեն, որ Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղում պարտությունը ծանր հարված էր մեզ համար։ Լավ է, որ Լատվիայի հավաքականի դեմ խաղն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Պետրոսյան. Վալիևայի ռեկորդի համար պայքարելու նպատակ չունեմ
«Այսօր ես գոհ եմ ամեն ինչից։ Ներքին վիճակն իմ սրտով է։ Մարզումների ժամանակ շատ եմ աշխատել, փորձում եմ, և ամեն ինչ լավ է ստացվում։ Հուսով...
Աղբյուր` Panorama.am
19:27
Երբ Արևմուտքը ՀՀ-ին ասում է` մի համագործակցեք ՌԴ-ի հետ, մենք ձեզ կօգնենք, կփրկենք, մահացու մտածողություն է. Ջեֆրի Սաքս
«Եթե ուզում եք խաղաղություն, պետք է փորձեք հասնել դրան, ոչ թե փորձել առավելություններ ունենալ մի հզոր թշնամու դեմ, այլ փորձել ներդաշնակ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուղարկեք պատվիրակություն Բաքու. Ջեֆրի Սաքս
«Բաքվում ընթանում է COP29-ը։ Ես այսօր տեղեկացա՝ Հայաստանը դեռ բանակցում է՝ արդյոք պատվիրակություն ուղարկելո՞ւ է, թե՞ ոչ։ Ուղարկեք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: ՀՀ կառավարության հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը նախագահ Թրամփին...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել, քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
Նոյեմբերի 16-ին, ժամը 15:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բացօթյա...
Աղբյուր` Panorama.am
18:29
Մեզ համար ամենավատ սցենարը կլինի այն, որ ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ ընդհանուր հայտարարի չգան. Սուրեն Սարգսյան
«Մեզ համար ամենավատ զարգացման սցենարը կարող է լինել այն, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնության հետ չհաջողի ընդհանուր հայտարարի գալ...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պարզվել է՝ ով է Փարիզի ռեստորաններից մեկում մի քանի մարդու պшտшնդ վերցրել
Փարիզի Իսի-լե-Մուլինո արվարձանում գտնվող l'Olivier ռեստորանի աշխատակիցներին պատանդ վերցրած տղամարդը պարզվել է, որ հաստատության սեփականատիրոջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}