Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին` Փարիզում, որի համաձայնությունն Ալիևը մեկուկես ամիս առաջ է տվել։ Դա էր նաև պատճառը, որ ՄԽ համանախագահները հայտարարել էին, թե հանդիպումը տեղի կունենա աշնանը:
«Սակայն նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում Ալիևը դեմքը պահելու խնդիր ուներ, ուստի սեպտեմբերին չմեկնեց Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի 70-ամյակի գագաթնաժողովին, որտեղ հանդիպում էր նախատեսված Սերժ Սարգսյանի հետ: Թերթի տեղեկություններով, փարիզյան բանակցային սեղանին նոր առաջարկներ չեն լինի. հիմնական խնդիրը կլինի հրադադարի պահպանումն ու բանակցային գործընթացը «կենդանի» պահելը»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան