Ադելի նոր ալբոմը դարձել է ԱՄՆ-ում 2015-ի ընթացքում ամենավաճառվածը
Անգլիացի երգչուհի, երգահան, Գրեմմիի բազմակի մրցանակակիր Ադելի նոր «25» ալբոմն արդեն մի քանի օր է վաճառքում է: Այն դարձել է ԱՄՆ-ում այս տարվա ընթացքում ամենաշատ վաճառված ալբոմը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
Նոյեմբերի 20-22-ը ներառյալ վաճառվել է ալբոմի 2,3 միլիոն օիրինակ: Նախորդ ռեկորդը սահմանել էր Թեյլոր Սվիֆթը. «1989» ալբոմը երեք օրվա ընթացքում վաճառվել էր 1,76 միլիոն օրինակով:
Ադելի նախկին՝ «21» ալբոմը, դարձել էր 2011-ին և 2012-ին ամենավաճառվածը ԱՄՆ-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա