![](https://panorama.am/news_images/496/1485972_1/5454.thumb.jpg)
Դավութօղլու. Թուրքիան իրավունք ուներ անվտանգության նկատառումներով անել ամեն ինչ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան իրավունք ուներ անել ամեն ինչ՝ ապահովելու երկրի անվտանգությունը: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան պարտավոր էր արձագանքել օդային տարածքի խախտումներին:
Միաժամանակ ՌԴ ՊՆ-ն լրացուցիչ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ օբյեկտիվ վերահսկողության արդյունքում ստացված տեղեկությունները ցույց են տվել, որ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռը խոցվել է Սիրայի տարածքում այն ժամանակ, երբ վերջինս վերադառնում էր Հմեյմիմ ռազմական ավիաբազայի տարածք:
«Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դեպքի հետ կապված քննարկումների է կանչել այդ երկրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի և Մեծ Բրիտանիայի դեսպաններին:
Ռուսաստանը նույնպես սկսել է դեպքի առնչությամբ դիվանագետների հետ քննարկումները :
Մասնավորապես՝ հաղորդվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարություն է կանչվել այդ երկրում Թուրքիայի ռազմական ատաշեն՝ բացատրություններ ներկայացնելու թուրքական կողմի գործողությունների վերաբերյալ:
Skye News-ի հաղորդմամբ էլ՝ այս պահին թուրքական «ՕՄՕՆ»-ը շրջափակել է Ստամբուլում Ռուսաստանի հյուպատոսության շենքը՝ կարգուկանոնի ապահովման նկատառումներով:
Լրահոս
Տեսանյութեր
![Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին](https://panorama.am/video_images/18/53925_1/capture.thumb.jpg)
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին