Դուման առաջարկում է խզել դիվանագիտական հարաբերությունները Անկարայի հետ
Ռուսաստանի պետդուման Թուրքիայի զինված ուժերի կողմից ռուսական СУ-24 մարտական ինքնաթիռը խոցելու առնչությամբ հանդես է եկել Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին առաջարկությամբ, որն արդեն ներկայացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հաղորդում է ռուսական «Գազետա.ռու» գործակալությունը:
«Խնդրում ենք Ձեզ Թուրքիայի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանին հետ կանչել իրավիճակի պարզաբանման համար և միաժամանակ ուսումնասիրել դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման հնարավերությունը`ընդուպ մինչև դրանց խզում, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բարձրացնել Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի ցուցաբերած ագրեսիայի պատասխանատվության հարցը, ինչպես նաև ճանաչել Թուրքիան` որպես ահաբեկչությանը աջակցող երկիր և համալիր միջոցներ ձեռնարկել` Իսլամական պետությանը և այլ ահաբեկչական խմբավորումներին Թուրքիայի կողմից ցուցաբերվող օժանդակությունը բացահայտելու համար»,-նշվում է Դումայի ներկայացված փաստաթղթում:
Միաժամանակ ՌԴ պետդումայի փոխխոսնակ Նիկոլայ Վելիչևը դիմել է Ռուսավիացիայի գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Ներադկոին`առաջարկելով հնարավորության դեպքում դադարեցնել ավիահաղորդակցությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
«Խնդրում եմ Ձեզ անմիջապես և ամբողջովին դադարեցնել ավիահաղորդակցությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև այնքան ժամանակ, քանի դեռ համալիր միջոցներ չեն ձեռնարկվել թուրքական օդանավակայաններում ահաբեկչության սպառնալիքի հնարավոր աղբյուրների բացահայտման ուղղությամբ»,-նշված է նամակում:
Ըստ սկզբնաղբյուրի` ՄԱԿ-ը արձագանքել է ռուսական ինքնաթիռի խոցման հանգամանքին` հայտարարելով, թե «Միջադեպը կարող է բարդացնել ահաբեկչության դեմ մղվող պայքարը»:
«Ռիա» գործակալության փոխանցմամբ` Հյուսիսատլանտյան դաշինքը այսօր երեկոյան արտակարգ խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ քննարկվելու է ռուսական СУ-24 ինքնաթիռի խոցման արդյունքում ձևավորված իրադրությունը:
Իսկ մինչ այդ «Տասս» գործակալության հաղորդմամբ` պաշտոնական Կրեմլը հայտարաել է, որ ճիշտ չի լինի հիմա խոսել այն մասին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ռուսական ինքնաթիռի խոցելը ռուս-թուրքական հարաբերությունների վրա:
«Սխալ կլիներ գնահատականներ տալ տեղի ունեցածի առնչությամբ քանի դեռ մենք ձեռքի տակ չունենք ամբողջական տեղեկատվություն միջադեպի վերաբերյալ: Պետք է զինվել համբերությամբ»,-նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- Су-24-ի միջադեպը խոստանում է դառնալ ամենալուրջ ճգնաժամը հետսառըպատերազմյան շրջանում. «Կոմերսանտ»
- Պուտինը Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին