ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին միանալ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման կոնվենցիային
Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան ընդառաջ, որը նշվում է նոյեմբերի 25-ին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունները շարունակում են մնալ ամենալուրջ, և ցավոք առավել հանդուրժվող մարդու իրավուքների խախտումն ամբողջ աշխարհում։
«Չկա կախարդական փայտիկ, որը կլուծի այս խնդիրը, սակայն ես կոչ եմ անում ԵԽ 47 անդամ երկրներին հաստատել Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Ստամբուլի կոնվենցիան»,-ասվում է Թ․Յագլանդի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Ստամբուլի կոնվենցիան ստորագրել են 20 և վավերացրել 19 երկիր։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում մյուս երկրներին ևս միանալ այս կոնվենցիային՝ առանց հապաղելու։
«Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Չեխիա, Լատվիա, Լիխտենշտեյն, Մոլդովա և Ռուսաստանի Դաշնություն։ Ժամանակն է միանալ ձեր հարևաններին, որպեսզի Եվրոպան ունենա իրական զրոյական հանդուրժողական պատասխանն կանանց նկատմամբ բռնությանը»,-ասվում է Թ․Յագլանդի հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում