Թուրքիան կանչել է ՌԴ դեսպանին
Թուրքիայի իշխանությունները ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցման միջադեպի հետ կապված կանչել են երկրում ՌԴ դեսպանին: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով «Բլումբերգ»-ին:
Աղբյուրի փոխացմամբ` Թուրքիայում ՌԴ դեսպանատան մամլո կցորդ Իգոր Միտյակովը գործակալության հետ զրույցում հաստատել է, որ դեսպանատան խորհրդատու-դեսպանորդ Սեգեյ Պանովը կանչվել է Թուրքայի ԱԳՆ` շեշտելով, որ իրենք «չեն մեկնաբանում զրույցի պարունակությունը»:
Հիշեցնենք, որ այսօր թուրքական զինուժը թուրք-սիրիական սահմանին ռուսական СУ-24 ռմբակոծիչ է խոցել: Թուրքական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռն իրենք են խոցել, քանի որ այն հատել էր Թուրքիայի օդային տարածքը: Ռուսական կողմը իր հերթին նշում է, որ ինքնաթիռը չի լքել Սիրիայի օդային տարածքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին