Թուրքիան ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռ է խոցել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հաստատել են, որ Սիրիայում խոցվել է ռուսական Су-24 ինքնաթիռ: Փոխանցում է Gazeta.ru-ն:
«Ինքնաթիռը գտնվել է 6 հազար մետր բարձրության վրա: Օդաչուների կենդանի մնալու հարցը ճշգրտվում է: Հավաստի տեղեկությունների համաձայն՝ օդաչուները կատապուլտի են դիմել: Թռիչքի ամբողջ ընթացքում ինքնաթիռը գտնվել է բացառապես Սիրիայի օդային տարածքում »,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրքական F-16 կործանիչը խոցել է Թուրքիայի օդային սահմանը անցած ռուսական ռազմական ինքնաթիռը:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկրի ռազմաօդային ուժերը թուրք-սիրիական սահմանին անհայտ ինքնաթիռ են խփել այն բանից հետո, երբ այն խախտել է երկրի օդային տարածքը:
Haberturk-ը ցուցադրել է ինքնաթիռի ընկնելու կադրեր: