Հասարակություն 15:28 24/11/2015 Հայաստան

Հայկական պատվիրակությունն ամեն ինչ անում է ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների ընդունումը կանխելու համար. Նաղդալյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ ԵԽԽՎ Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նիստի հանձնաժողովում ընդգրկված «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցին, ասաց, որ դա հետևանք է այն իրավիճակի, որ այսօր գոյություն ունի ԵԽԽՎ-ում:

«Այդ իրավիճակը բազմաթիվ անգամներ ներկայացրել ենք ու երբևիցե չենք համաձայնել այն մտքի հետ, որ սա պատվիրակության կամ պետական կառույցների պարտությունն է: Համարում ենք, որ սա ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների կողմից նախաձեռնված և իրենց շահերին աջակցող տարբեր երկրների պատգամավորների կամ անհատ պատգամավորների արդյունք է»,-ասաց Հ.Նաղդալյանը:

Հարցին, թե ինչու հայկական կողմն էլ հակաադրբեջանական արշավ ԵԽԽՎ-ում չի ձեռնարկում, ԱԺ փոխխոսնակը չհամաձայնեց  այս օրերին հաճախ հնչող այն քննադատության հետ, թե ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը չի կարողանում պաշտպանել իր շահերը:

«Գոնե վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ նման հարձակումներ ու նման արշավների էպիզոդներ, որոնց ժամանակ, կենտրոնացնելով մեր ողջ ուժերը, կարողացել ենք  չեզոքացնել բազմաթիվ վտանգներ, նեգատիվ նախաձեռնություններ»,- ընդգծեց նա: 

Ըստ Հ.նաղդալյանի՝   հիմա ևս այդպիսի մի ժամանակահատված է, երբ ադրբեջանական կողմը, հիմնվելով նրա վրա, որ ոչ ադրբեջանանպաստ զարգացումներ ունի Մինսկի խմբի բանակցությունների ընթացքում, միջազգային տարբեր հարթակներում, որտեղ քննարկվում են անվտանգության հարցեր, փորձում է այնպիսի հարթակում այդ հարցերը բարձրացնել, որը չունի մասնագիտացում, որի մանդատի մեջ չեն մտնում անվտանգության հետ կապված հարցեր։ «Այսպես ասած՝  ոչ մասնագիտական հարթակներում փորձում է ռևանշի հասնել»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք հայկական պատվիրակությունը կբոյկոտի՞ ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանը, Հերմինե Նաղդալյանն ասաց, որ ողջ տարվա ընթացքում իրենք տարբեր աշխատանքներ են ծավալել, ուստի այնքան էլ համաձայն չէ այն տեսակետների հետ, որ պետք է բոյկոտել նստաշրջանը:

«Այս պահին իմ անձնական կարծիքն եմ ասում՝ չեմ կարծում, որ բոյկոտը լավագույն տարբերակն է, պատվիրակությունն այս պահի դրությամբ չի քննարկել այդ թեման, քանի որ պատվիրակությունը փորձում է գտնել այն  ռեզերվները, որոքն կարող են օգտակար լինել և թույլ մեզ, որպեսզի լիագումար նիստի ժամանակ որոշակի բեկում մտցնենք գործընթացի մեջ, իսկ որևէ այլ բնույթի որոշումներ կկայացնենք այն ժամանակ, երբ տեսնենք, որ այլ ռեզերվ չունենք»,- նշեց Հ.Նաղդալյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք  ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմում փոփոխություններ կլինեն, Հերմինե Նաղդալյանն ասաց, որ պատվիրակության կազմը որոշում են խմբակցությունները, որոնք կարող են փոխել իրենց խմբակցության անդամին, եթե գտնում են, որ նա թերացել է իր աշխատանքներում:

«Եթե խմբակցությունները կգտնեն, որ իրենց պատվիրակները լավ չեն կատարել իրենց աշխատանքը ու որոշեն փոխել նրանց, դա կլինի իրենց որոշումը: Իսկ Հանրապետական կուսակցությունը վեհաժողովում պատվիրակության կազմ փոխելու հարց չի քննարկում»,- մանրամասնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Հ. Նաղդալյանը վստահեցրեց, որ այս պահին արվում է ամեն ինչ վեհաժողովի լիագումար նիստում հակահայկական զեկույցների ընդունումը կանխելու համար: Այդ ուղղությամբ, ըստ նրա, աշխատանքներ է տանում ինչպես պավիրակությունը, այնպես էլ խորհրդարանի ղեկավարությունը և ՀՀ ԱԳՆ-ն:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}