Քննարկվում է Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարից 6 տուժածների Երևան տեղափոխման հարցը
Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից 6-ի բուժումը դեռևս շարունակում է Ռուսաստանի Դաշնությունում: Բուժօգնության աշխատանքները շարունակվում են ողջ ծավալով:
ԱՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը նյարդավիրաբուժական, մյուսը վնասվածքաբանության բաժանմունքում է: Տուժածների Երևան տեղափոխելու մանրամասները և նպատակահարմարությունը քննարկելու նպատակով Երևանում ՀՀ առողջապահության նախարարի մասնակցությամբ հրավիրվում են մասնագիտական կոնսիլիումներ:
Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում բուժվում է երկու հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Քննարկվում է հիվանդերից մեկի երկրորդ վիրահատության հարցը:
Վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Երևանում բուժվող բոլոր հիվանդներն արդեն դուրս են գրվել:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվում է Տուլայի վթարից տուծաներից մեկին Երևան տեղափոխելու հարցը
- Տուլայում բուժում ստացող հիվանդներից մեկը դուրս է գրվել
- Տուլայի ՃՏՊ-ի հետևանքով տուծած ՀՀ քաղաքացիներից ութը դեռ ՌԴ հիվանդանոցներում են
- 50 մլն դրամ` Տուլայի ավտովթարից տուժածներին փոխհատուցելու համար
- Հայ և ռուս մասնագետները քննարկել են Տուլայի վթարից տուժածի բուժման հետագա քայլերը
- Կառավարությունը դրամական միջոցներ կտրամադրի Տուլայի վթարից տուժած ընտանիքներին
- Տուլայի ՃՏՊ-ից տուժածներից մեկին ուղղաթիռով կտեղափոխեն Սկլիֆոսովսկու հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում