
Պուտինը Су-24-ի հետ կապված միջադեպը որակել է հարված թիկունքին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի տարածքում Су-24-ի խոցումը որակել է որպես հարված թիկունքին:
«Այս իրադարձությունը դուրս է գալւս ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներից: Իհարկե, մեր զինվորականները հերոսական պայքար են ծավալում ահաբեկչության դեմ, չխնայելով իրենց կյանքը: Բայց այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեզ հասցվեց թիկունքում ահաբեկիչների մեղսակիցների կողմից, այլ կերպ ես չեմ կարող որակել այն, ինչ տեղի է ունեցել»,-«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, ասել է Վ. Պուտինը:
Նա ավելացրել է, որ ինքնաթիռի խոցումը տեղի է ունեցել չնայած այն բանին, որ ԱՄՆ-ն ստորագրել է օդային միջադեպերի նախազգուշացման մասին համաձայնագիրը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան կանչել է ՌԴ դեսպանին
- Ռուսական կործանիչի խոցման հարցով ՆԱՏՕ-ն արտակարգ նիստ է հրավիրել
- Մեծ Բրիտանիայի ԱԳՆ. Ռուսական Су-24-ի խոցումը «լուրջ դեպք» է
- Պուտինը Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա
- Թուրքիան ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռ է խոցել