Սիրիական ընդդիմությւոնը հայտարարել է ռուս օդաչուի սպանվելու մասին
Սիրիական ընդդիմության գրոհային խմբերից մեկը հայտարարել է ռուսական Су-24 կործանիչի օդաչուներից մեկի սպանվելու մասին: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
Ջահեդ Ահմադ անունով գրոհայինն ասել է, որ կատապուլտիի դիմած ինքնաթիռի օդաչուները փորձել են վայրէջք կատարել այն տարածքում, որը եղել է կառավարական ուժերի հսկողության ներքո: Սակայն օդաչուներն ընկել են գրոհայինների կրակահերթի տակ, նրանցից մեկը սպանվել է, մյուսի ճակատագիրն առայժմ անհայտ է:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսական կործանիչի խոցման հարցով ՆԱՏՕ-ն արտակարգ նիստ է հրավիրել
- Մեծ Բրիտանիայի ԱԳՆ. Ռուսական Су-24-ի խոցումը «լուրջ դեպք» է
- Պուտինը Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա
- Թուրքիան ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռ է խոցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան