
Քաղաքացիները ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա են իրականացրել
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ մարդիկ բողոքի ակցիա են իրականացրել ի նշան բողոքի Սիրիայում ռուսական ՍՈւ-24 ռազմական օդանավի խոցման: «Ինտերֆաքսը» փոխանցում է, որ ակցիան իրականացրել են երեք քաղաքացիներ: Նրանք իրենց ձեռքին պահած պաստառներով մեղադրել են Անկարային՝ ահաբեկչության պաշտպանության և օժանդակության համար:
«Խոցված օդաչուները ոչնչացնում էին ահաբեկիչներին, որպեսզի չսպանվեն մեր ու Ձեր խաղաղ բնակիչները», -գրված է եղել քաղաքացիներից մեկի պահած պաստառի վրա:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը ասել է, որ իրենք քաղաքային իշխանություններին չեն իրազեկել:
«Ակցիան ինքնաբուխ է, և միայնակ բողոքի ակցիաները իշխանությունների հետ համաձայնեցնելու պահանջ չկա», -ասել է նա: