Գայանե Սահակյանը՝ երեխաների պատվաստումների ուշացման հետևանքների մասին
Սեզոնային գրիպի ու այլ վիրուսների տարածվածությամբ պայմանավորված շատ երեխաներ ժամանակին չեն կարողանում պատվաստվել: Կարելի՞ է այդ վիճակում պատվաստել երեխային, ի՞նչ հնարավոր հետևանքների կարող է հանգեցնել պատվաստումների ուշացումը:
Panorama.am-ի հետ զրույցում ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ պատվաստումների դեպքում բժիշկները զգուշանում են, եթե երեխաների մոտ առկա է սուր վիճակ՝ ջերմություն, բորբոքային վիճակ և այլն:
«Այս ախտանիշների առկայության դեպքում սովորաբար երեխաներին մենք պատվաստում չենք անում, սպասում ենք, որ երեխայի ինքնազգացողությունը լավանա: Մեր երկրում մենք սուր վիճակ ենք ընդունում, երբ երեխայի քթից հոսք կա, հազում է: Սակայն եթե այդ վիճակում պատվաստում կատարվի, ապա երեխայի առողջությանը որևէ վտանգ չի սպառնա»,-ասաց Գ. Սահակյանը, նշելով, որ դրանք իրականում հակացուցումներ չեն:
Ծրագրի ղեկավարը նշեց, կան հիվանդություններ, որոնց առումով հանրապետությունում հանգիստ համաճարակային վիճակ է՝ դիֆտերիա, պոլիոմելիտ, փայտացում և այլն, այս հիվանդությունների դեմ պատվաստման՝ մի քանի օր ուշացումը կարող է խնդիրներ չառաջացնել:
«Բայց կան հիվանդություններ, որոնք ցուրտ եղանակի հետ ակտիվանում են: Հիմնականում ռոտավիրուսային վարակների մասին է խոսքը: Դրանք ակտիվանում են նոյեմբերից ու այդպես մնում մինչև հաջոդ տարվա ապրիլի վերջը: Այս պարագայում եթե մենք ուշացնում ենք պատվաստումը, ապա երեխան կարող է հիվանդանել: Այս պարագայում մենք չենք կարող թույլ տալ, որ պատվաստումը օրինակ մեկ ամիս ուշանա: Նույնը կարելի է ասել թոքաբորբի, մենինգիտի, պնևմակոկային հիվանդությունների մասին, եթե երեխան պաշտպանված չլինի, ապա նա ռիսկի ներքո է»,-բացատրեց մասնագետը:
Հարակից հրապարակումներ`
- Վճարովի՞, թե՞ անվճար պատվաստում. «Մարդ հավաքագրելու համար չի կարելի հերյուրանք տարածել»
- Վանյան. Հայաստանում կարմրուկի և կարմրախտի բռնկումներ չկան
- ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ «ԳԼԽԱՎՈՐ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՆՈՐ ԵՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼԻՍ. ԿՊԱՏԺՎԵ՞Ն ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
- ԾՆՈՂՆԵՐ. «ԲԺԻՇԿՆԵՐԸ ԼԱՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՉԵՆ»
- ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ ԵՆ...