Իրանի արձագանքը՝ Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման վերաբերյալ
«Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման առնչությամբ հեռախոսազրույց են ունեցել»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ ասել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Հոսեյն Ջաբեր Անսարին:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, մտահոգություն հայտնելով ռուսական ինքնաթիռի կործանման առնչությամբ, նշել է. «Նման գործողություններն ավելի են նպաստում սիրիական ճգնաժամի խորացմանը և այդ կերպ ահաբեկչական խմբավորումներին սխալ «մեսիջ» է ուղարկվում»:
Հիշեցնենք, որ նախօրեին թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից կործանվել էր Ռուսաստանի ռազմաօդային ուժերին պատկանող Սու-24 ինքնաթիռը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում