Քաղաքական 16:25 25/11/2015 Տարածաշրջան

Իրանագետ. Իրանը շահեց, Թուրքիան կորցրեց

Թուրքիայի ԶՈՒ կողմից ռուսական SU 24 ինքնաթիռը խոցելուց հետո տարածաշրջանում իրավիճակը բավականաչափ լարված է: Նման պայմաններում անչափ կարևորվում է տարածաշրջանային խաղացողների պահվածքը, որոնք կարող են շիկացնել կամ հանդարտեցնել մթնոլորտը: Այն մասին, թե ինչ դիրքորոշում է որդեգրել Իրանն ընթացիկ զարգացումների վերաբերյալ, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց իրանագետ Ռուդիկ Յարալյանի հետ:

- Իրանում ի՞նչ գնահատականներ են հնչում Թուրքիայի կողմից ռուսական SU 24 ինքնաթիռը խոցելու վերաբերյալ: 
- Իրանում կտրուկ արձագանքներ չհնչեցին միջադեպի առնչությամբ, սակայն իրանական ԶԼՄ-ների տրամադրած տեղեկատվության մեջ հակաթուրքական շեշտադրումներն ակնհայտ էին: Պաշտոնական Թեհրանը հավանաբար գիտակցում է, որ այս պայմաններում կարելի է օգտվել Թուրքիայի անհավասարակշիռ պահվածքի դրսևորումներից՝ հօգուտ սեփական վականիշի բարձրացման: Ռուսական ինքնաթիռը խոցելն անհետևանք չի կարող մնալ, և այն որոշակի խնդիրներ կառաջացնի ռուս-թուրքական հարաբերություններում, այդ թվում՝ զբոսաշրջության, էներգետիկ համագործակցության, առևտրաշրջանառության և այլ ոլորտներում, որը, անշուշտ, կարող է աշխատել ի նպաստ ռուս-իրանական հարաբերությունների: Բացի այդ, բացառված չէ, որ Թուրքիայի այդ անպատասխանատու քայլն ստիպի Արևմուտքին վերանայել Իրանի հետ հարաբերությունները, և ԻԻՀ նկատմամբ գործող պատժամիջոցները սահմանված ժամկետից ավելի շուտ կասեցվեն: Համենայն դեպս, երեկ Վիեննայում ԻԻՀ փոխարտգործնախարար Աբաս Արաղչիի հանդիպումն ԱԷՄԳ-ի տնօրենի և ԱՄՆ-ի ներկայացուցչի հետ անցել է բավական խոստումնալից մթնոլորտում, որի վրա, կարծում եմ, իր ազդեցությունն է թողել ռուս-թուրքական այդ միջադեպը:

- Արդյո՞ք Արևմուտքը և Ռուսաստանն Իրանի հարցում կարող են միևնույն «դաշտում խաղալ»՝ առանց լրջագույն խոչընդոտներ ստեղծելու միմյանց համար:
- Կարծում եմ՝ այո, կարող են, և դրա օրինակն արդեն ունենք: Դեռ ոչ վաղ անցյալում շատ էր խոսվում այն մասին, որ «5+1» ձևաչափի մեջ ընդգրկվել են տարբեր շահեր հետապնդող երկրներ, որոնք չեն կարող մի կողմ դնել իրենց տարաձայնությունները և ԻԻՀ միջուկային հիմնախնդրի լուծումն ապահովող համատեղ փաստաթուղթ ստորագրել, բայց դա տեղի ունեցավ: Մերձավոր Արևելքի ներկայիս զարգացումներն էապես փոխել են աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանությունը, փոխվել են երկրների առաջնահերթությունները, ուստի պետք չէ զարմանալ, որ Արևմուտքը և ՌԴ-ը Իրանի հարցում կարող են միանման քաղաքականություն զարգացնել:

- Դրանից, անշուշտ, կշահի Իրանը, իսկ ի՞նչ կկորցնի Թուրքիան:
- Համընդհանուր անվտանգության և այլ հրամայականներ հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ Ռուսաստանը և Արևմուտքը չեն փորձում խորացնել իրենց տարաձայնությունները, որի համատեքստում Թուրքիան մշտապես պատրաստ է եղել որոշակի բացասական դեր ստանձնելուն: Նկատելով այդ միտումները և ինքնաթիռի միջադեպը կազմակերպելով՝ Անկարան փորձեց նոր լիցք հաղորդել Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածությանը, բայց հաշվարկները սխալ դուրս եկան: Մյուս կողմից, ի տարբերություն Թուրքիայի՝ Իրանը ներկայումս չի առաջնորդվում «կամ կամ»-ի սկզբունքով, այլ փորձում է համաչափ հարաբերություններ զարգացնել ինչպես հյուսիսի՝ Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ՝ միաժամանակ չհակադրելով նրանց շահերը միմյանց: Ուստի, լարվածության նվազեցմանը միտված փորձարկումների պայմաններում Իրանի մատուցած «ծառայությունները» կարող են առավել պետքական լինել շահագրգիռ կողմերի համար, քան Թուրքիայինը, որի անհավասարակշիռ պահվածքն ընդամենն արագացնում է նրա տարածաշրջանային մրցակից Իրանի՝ «ակտիվ խաղի» մեջ մտնելը: Վերջինս էլ, կարծես, աստիճանաբար ստանձնում է Արևմուտքի և Ռուսաստանի շահերը միավորող «օղակի» կարգավիճակ:

Իրանագետ Ռուդիկ Յարալյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:53
«Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն տարեվերջյան ավանդական արտահերթ նիստեր այս տարի չգումարեց, որ կիսատ մնացած նախագծերն...
Աղբյուր` Panorama.am
08:28
Սասունյան. Ալիևները Լոնդոնում հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ բազմաթիվ շենքերի սեփականատեր են
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) 2012 թվականին նախագահ Իլհամ Ալիևին ընտրել էր իր առաջին «Տարվա մարդ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:21
Երևանում այրվել է ավտոմեքենա, վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 24-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի և Կոմիտասի...
Աղբյուր` Panorama.am
08:14
Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:00
Գովազդ ամաչկոտ ծնողների համար
Տեսած կլինեք այդ գովազդը՝ երեխան նամակ է գրում ձմեռ պապին, թե բա՝ սմարթֆոն եմ ուզում, հզոր տեսախցիկով։ Եթե միայն տեսախցիկ ուզեր, նույնիսկ չէի...
Աղբյուր` Panorama.am
07:51
Քովիդի պատճառով Փաշինյանն այսօր չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
«Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»
Աղբյուր` Panorama.am
23:02
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
22:27
Անհասկանալի հույզեր առաջացնող նկար.Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում երևանի քաղաքային 8-րդ համարի ավտոբուսի...
Աղբյուր` Panorama.am
22:18
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Սիրելի ուսուցիչներ, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը...
Աղբյուր` Panorama.am
22:03
Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}