Չկան մարդիկ կամ կազմակերպություններ, ովքեր ուզում են մշակույթի ոլորտում ներդրումներ անել. նախարար
«Մշակույթը չի կարող լինել միայն պետության մենաշնորհը: Ինչքան մասնավոր հատվածը ներգրավված լինի, այնքան զարգացման գործընթացները որակական նոր բովանդակություն ձեռք կբերեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նա նշեց, որ արդեն տասը տարի է մշակույթի նախարարությունը համագործակցում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հետ. «Ակնկալում էի, որ ժամանակի ընթացքում այս ընկերության օրինակին կհետևեն այլ ընկերություններ, անհատներ, մեր ոլորտը կունենա ավելի շատ բարեկամներ: Ցավոք, չեմ կարող արձանագրել, որ կան մարդիկ կամ կազմակերպություններ, ովքեր ուզում են մշակույթի ոլորտում ներդրումներ անել»:
Միաժամանակ նախարարը հավելեց, որ պատմամշակութային ժառանգության պահպանության, հուշարձանների վերականգման ծրագրերում մասնավոր ներդրումներ լինում են:
«Մասնավոր հատվածի ներգրավվածությունը լուրջ որակական փոփոխություն է բերում մշակութային դաշտում: Այդ իմաստով մնում է հույս հայտնել, որ ժամանակի ընթացքում մարդիկ կհասկանան դրա օգուտը, առավելությունը, ավելի ակտիվ կներգրավվեն մշակութային կյանքին օժանդակելու գործընթացներում»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում