«Ռոստելեկոմը» Հայաստանում ամփոփոում է «Շնորհակալություն Ինտերնետին 2015» մրցույթի արդյունքները
Նոյեմբերի 30-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի երևանյան կենտրոնում տեղի կունենա համակարգչային գրագիտության վերաբերյալ թոշակառուների անհատական ձեռքբերումները բնութագրող «Շնորհակալություն Ինտերնետին 2015» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։
Ռուսաստանում մրցույթն անց է կացվել 2015 թ․ապրիլի 22-ից հոկտեմբերի 1-ը, իսկ Հայաստանում՝ մինչև հոկտեմբերի 15-ը։Այս մասին հայտնում են «Ռոստելեկոմի» հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Մրցույթին մասնակցել են ավագ սերնդի ավելի քան 2000 ներկայացուցիչներ (50+) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բոլոր մարզերից, ովքեր սովորել են օգտվել համակարգչից և ինտերնետից ինչպես ինքնուրույն, այնպես էլ՝ հատուկ համակարգչային դասընթացների մասնակցության արդյունքում։ Հանձնաժողովի որոշմամբ հատուկ մրցանակի արժանացան Հայաստանի Հանրապետությունից աշխատանքներ ներկայացրած երեք մասնակիցները։
Հայաստանյան մասնակիցների շրջանում հաղթողների պարգևատրումը կկայանա նոյեմբեր 30-ին Երևանում՝ Հայաստանում սոցիալական նախագծի մեկնարկին նվիրված միջոցառման շրջանակներում, որտեղ տեղի կունենա «Азбука Интернета в Армении» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը։
Հայաստանում մրցույթը մեկնարկել էր հոկտեմբերի վերջին, և մրցույթում իրենց աշխատանքները ներկայացրած մասնակիցների ակտիվությունը վկայում է նմանատիպ նախագծերում միջին տարիքի ներկայացուցիչների բարձր ակտիվության մասին։
Մրցույթը Հայաստանում անցկացվում էր հայաստանյան «Ռոստելեկոմի» կողմից՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի երևանյան կենտրոնի աջակցությամբ:
Համակարգչային գրագիտության վերաբերյալ բնակչության անհատական ձեռքբերումները բնութագրող ինտերակտիվ այս մրցույթը Ռուսաստանից բացի առաջին անգամ անց է կացվում Հայաստանում: Կազմակերպիչների որոշմամբ Հայաստանը դարձավ առաջին երկիրը, ուր տեղի բնակչությանը հնարավորություն ընձեռվեց մասնակցելու ռուսալեզու մրցույթին:
Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ «Азбука Интернета» նախագծի պաշտոնական կայքից: