Ռուսական Су24-ի երկրորդ օդաչուն փրկվել է Սիրիայի զինվորների կողմից
Լիբանանյան հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ Սու-24-ի երկրորդ օդաչուին գտել և տարհանել են սիրիական զինվորականները: Այս մասին գրում է НТВ.Ru-ն:
Ինչպես հայտնում է Al Mayadeen, հղում անելով Սիրիայում ռազմական թղթակիցներին, Սիրիայի բանակի զինվորները 6 ժամ փնտրել են ռուս օդաչուին: Նրան հայտնաբերել են ողջ և տեղափոխվել Խմեյմիմ ավիաբազա: Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել:
Հիշեցնենք, որ նախօրեին ռուսական Су-24-ը հարվածվել է թուրքական կործանիչի կողմից՝ Սիրիայի երկնքում: Թուրքիան պնդում է, որ օդանավը խախտել է իր օդային տարածքը: Կրակի ենթարկված ինքնաթիռի անձնակազմը հասցրել է կատապուլտի դիմել: Օդաչուների որոնմանը երկու Ми-8 ուղղաթիռ է ուղարկվել, նրանցից մեկը գնդակահարվել է սիրիացի զինյալի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիայի ԱԳՆ. Ռուսական Су-24-ի խոցումը «լուրջ դեպք» է
- Су-24-ի միջադեպը խոստանում է դառնալ ամենալուրջ ճգնաժամը հետսառըպատերազմյան շրջանում. «Կոմերսանտ»
- Թուրքիան ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռ է խոցել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում