Հայտարարություն՝ Տուլայի ավտովթարից տուժածներին փոխհատուցելու վերաբերյալ
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները և զոհվածների ընտանիքների անդամները ՀՀ կառավարության կողմից սահմանված դրամական փոխհատուցումը ստանալու համար անձը հաստատող փաստաթղթով կարող են ներկայանալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ ներկայացնելով հետևյալ
փաստաթղթերը (Պահանջվող փաստաթղթերի ցանկը տե՛ս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կայքէջում՝ այս հղումով): Այս մասին հայտնում են տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Լրացուցիչ տեղեկությունների համար՝ զանգահարել նշված հեռախոսահամարներով՝
(010) 59-00-24, (010) 59-00-29:
Նախարարությունում գործում է նաև թեժ գիծ՝ (010) 59-01-02, (010) 59-01-
04, (010) 59-01-05 հեռախոսահամարներով և [email protected] էլեկտրոնային
հասցեով:
ՀՀ կառավարության որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից 50 մլն դրամ է հատկացվել նոյեմբերի 3-ին ՌԴ Տուլայի շրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցույց տալու նպատակով։
1. Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի կտրամադրվի 1,5 մլն դրամ:
2. ՀՀ և ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700
հազարական դրամ:
3. Ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ։