Դեղի գրանցումն անվավեր է ճանաչվել
Հիմք ընդունելով «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2015 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 0101196015 ու Բալկանֆարմա-Տրոյան ԱԴ ընկերության գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 3245-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Բուլղարիայի «Բալկանֆարմա-Տրոյան ԱԴ» դեղագործական ընկերության արտադրության «Տոպոգել, կետոպրոֆեն, դոնդող, 25մգ/գ, 40գ ալյումինե պարկուճ» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Դեղի գրանցումն անվավեր է ճանաչվել` մարքեթինգային նկատառումներից ելնելով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում