Քաղաքական 14:44 25/11/2015 Տարածաշրջան

Զարգացումները թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման շուրջ. Ժամանակագրություն

Երեկ առավոտյան թուրքական «Haberturk» հեռուստաընկերությունը հաղորդեց, որ թուրք-սիրիական սահմանում ռազմական ինքնաթիռ է կործանվել: Հեռուստատեսության տվյալներով այն «ՄԻԳ -29» է եղել և հայտնի չէ, թե որ երկրին է այն պատկանել:

Կես ժամ անց ինքնաթիռի խոցման տեսանյութը  տարածվեց համացանցում:

Այնուհետև «CNN Turk» հեռուստաընկերությունը տեղեկություն տարածեց, որ ինքնաթիռը խոցվել է թուրքական ռազմաօդային ուժերի կողմից` Թուրքիայի օդային տարածքը խախտելու համար: Իսկ հեռուստաընկերության թվիթերյան միկրոբլոգը, հիմնվելով Թուրքիայի նախագահին մոտ աղբյուրների վրա, տեղեկացրեց, որ խոցված ինքնաթիռը եղել է ռուսական «СУ-24» ռմբակոծիչ:

Ավելի ուշ թուրքական զինվորական հրամանատարությունը հաստատեց խոցված ինքնաթիռի ռուսական լինելու փաստը:

Թուրքական աղբյուրները նշում են, որ խոցված ինքնաթիռի օդաչուները կատապուլտի են դիմել, նրանց ճակատագրի մասին հաղորդվում են իրարամերժ տեղեկություններ:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանձնարարում է արտգործնախարարությանը խորհրդակցել ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի ղեկավարության հետ` թուրք-սիրիական սահմանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Հաղորդվում է, որ թուրքական լիրան ռուսական ինքնաթիռի խոցման լուրից հետո արժեզրկվում է դոլարի նկատմամբ:

«Ռիա»  գործակալության փոխանցմամբ, ռուսական պաշտպանության նախարարությունը  հաստատում է Սիրիայի տարածքում ռուսական «СУ-24» օդանավի կործանման փաստը: Նշվում է, որ խոցման պահին այն գտնվել է 6 հազար մետր բարձրության վրա:

Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ օդանավը, ենթադրաբար, խոցվել է գետնից: Օդաչուների ճակատագիրը ճշտվում է:

«Բլումբերգ» գործակալության թուրքական թղթակից Ֆերկան Յալինքիլիքը թվիթերյան իր միկրոբլոգում հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հաստատել է թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման փաստը:

Պաշտոնական Անկարայի տարածած հայտարարության համաձայն` ռուսական ինքնաթիռին 10 անգամ նախազգուշացում է արվել Թուրքիայի օդային տարածքը խախտելու վերաբերյալ, իսկ 5 րոպե անց այն խոցվել է:

Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևն իր Թվիթերյան էջում գրում  է. «СУ-24-ը խոցվել է Սիրիայի երկնքում` 6000 մետր բարձրության վրա: Հակազենիթային հրթիռային կայանները սովորաբար այս հեռավորության վրա չեն աշխատում, այս զենքը պետք է ավելի հզոր մի բան լինի…»:

Տեղեկություններ  են տարածվում, որ ռուսական ուղղաթիռները սկսել են որոնողական աշխատանքները` կործանված ինքնաթիռի օդաչուներին հայտնաբերելու համար:

Մինչ այդ  Թուրքիան հայտարարում է, որ թուրք-սիրիական սահմանը խախտել են 2 ինքնաթիռ, որոնցից մեկը հեռացել է, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ` կատարվածի մասին:

Համացանցում սկսում են կանխատեսումներ տարածվել դեպի Թուրքիա ռուս զբոսաշրջիկների հոսքը կասեցնելու մասին:

Ֆոնդային բորսաներում նկատվում է ռուսական ռուբլու փոխարժեքի անկում:

 ՆԱՏՕ-ն պատրաստում է հայտարարություն ռուսական ինքնաթիռի խոցման առնչությամբ:

Սիրիական ընդդիմության գրոհային խմբերից մեկը հայտարարում է ռուսական Су-24 կործանիչի օդաչուներից մեկի սպանվելու մասին: 

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարում է, որ ռուսական ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը և ընդգծում է, որ պետք է խուսափել վաղաժամ դատողություններից և զսպվածություն ցուցաբերել, մինչև կպարզաբանվեն դեպքի բոլոր հանգամանքները:

Թուրքական լրատվամիջոցները հրապարակում են քարտեզ, որը ցուցադրում է, թե ռուսական ինքնաթիռը ինչպես է խախտել Թուրքիայի օդային տարածքը:

Վերլուծաբանները սկսում են կատարվածը գնահատել որպես հետսառըպատերազմյան շրջանում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև առաջացած ամենասուր ճգնաժամը, իսկ Էրդողանի արարքը որակվում է որպես «գիտակցված դիվերսիա»:

ՄԱԿ-ը արձագանում է տեղի ունեցած միջադեպին` մեկնաբանելով, որ դա կբարդացնի ահաբեկչության դեմ մղվող ընդհանուր պայքարը:

«Ռոյթերս» գործակալությունը տեսանյութ է տարածում, որում գործակալության մեկնաբանությամբ ներկայացված է սպանված ռուս օդաչուն և սիրիացի ապստամբներ, որ վանկարկում են «Ալլահ-աքբար»:

Ռուսաստանի պետդուման Թուրքիայի զինված ուժերի կողմից ռուսական СУ-24 մարտական ինքնաթիռը խոցելու առնչությամբ հանդես է գալիս Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին առաջարկությամբ, որը ներկայացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Թուրքական իշխանությունները հայտարարում են, որ ռուսական ինքնաթիռի ոչնչացումը տեղի է ունեցել ինքնապաշտպանության նպատակով:

ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ երեկոյան, Թուրքիայի խնդրանքով, արտահերթ խորհրդակցություն կգումարի` քննարկելու համար ստեղծված իրավիճակը:

Միաժամանակ ՌԴ պետդումայի փոխխոսնակ Նիկոլայ Վելիչևը դիմում է Ռուսավիացիայի գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Ներադկոին` առաջարկելով հնարավորության դեպքում դադարեցնել ավիահաղորդակցությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, քանի դեռ համալիր միջոցներ չեն ձեռնարկվել թուրքական օդանավակայաններում ահաբեկչության սպառնալիքի հնարավոր աղբյուրների բացահայտման ուղղությամբ:

Սիրիացի ապստամբները հաղորդում են, որ կրակ են բացել կատապուլտի դիմած օդաչուների վրա օդում, և որ նրանցից մեկը սպանվել է: Խոսվում է 2-րդ օդաչուի մահացած լինելու հավանականության մասին: 

Թուրքական իշխանությունները Ռուսաստանի դեսպանին կանչում են ԱԳՆ` պարզաբանելու ինքնաթիռի հետ կապված միջադեպը:

Եվրոպական Հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Վինտերշտայնը հայտարարում է, որ Եվրահանձնաժողովը չի շտապում պաշտոնական գնահատական տալ կատարվածին, քանի որ փաստերը հանգամանալից ուսումնասիրության կարիք ունեն:

Ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովը իր թվիթերյան միկրոբլոգում նշում է այն հնարավոր միջոցները, որոնք Ռուսաստանը կարող է ձեռք առնել` որպես ռուսական ինքնաթիռի խոցմանը պատասխան քայլ: Դրանք են` 1. Հրաժարվել «Թուրքական հոսքից». 2.Քրդերին և հույներին մաքսիմալ աջակցություն ցուցաբերել և 3. Աջակցել Էրդողանի ընդդիմությանը:

Պետդումայի անվտանգության հարցերով հանձնաժողովի աջաջին տեղակալ Սերգեյ Ժիգարևը հայտարարում է, որ միջադեպին պետք է անկասկած հետևեն դիվանագիտական և տնտեսական բնույթի հակաքայլեր:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդի հետ հանդիպման ժամանակ ռուսական ինքնաթիռի խոցման առնչությամբ տալիս է պաշտոնական գնահատական` դա համարելով «թիկունքից հասցված հարված, որը շատ լուրջ ազդեցություն է ունենալու ռուս-թուրքական հարաբերությունների վրա»: Պուտինը մեղադրում է Թուրքիային ահաբեկիչներին աջակցելու մեջ:

Ռուսաստանի բանակի գեներալ, գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Բալուևսկին  հայտարարում է, որ «СУ-24» ռուսական ինքնաթիռի խոցումը եղել է «նպատակաուղղված պրովոկացիա թուրքական իշխանությունների կողմից»:

Տեղեկություններն են տարածվում, որ ռուս օդաչուների որոնմամբ զբաղվող ռուսական ուղղաթիռը, հավանաբար, խոցվել է ապստամբների կողմից: Պաշտոնական տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

«Ռոյթերս» գործակալությունը հայտնում է, որ ռուսական ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել սիրիական Լաթաքիա մարզում: Անձնակազմի մասին տեղեկություններ չկան:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարում է, որ Թուրքիան իրավունք ունի անել այն ամենը, ինչը պահանջում է երկրի անվտանգությունը: Այս առումով` Թուրքիան պարտավոր էր արձագանքել իր օդային տարածքի խախտմանը:

Թուրքիայի արտգործնախարարը խորհրդակցության է հրավիրում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Չինաստանի դեսպաներին` քննարկելու ստեղծված իրավիճակը:

Անվտանգության ապահովման նկատառումներով թուրքական ՕՄՕՆ-ը շրջապատում է Ստամբուլում ռուսական հյուպատոսարանը, իսկ մինչ այդ ռուսական տուրիստական օպերատորները դադարեցնում են դեպի Թուրքիա տոմսերի վաճառքը: 

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը իր թվիթերյան էջում բոլոր կողմերին կոչ է անում «սառնասրտություն ցուցաբերել այս բարդ իրավիճակում»:

Սիրիացի ապստամբները հայտարարում են, որ պատրաստ են փոխանակել սպանված օդաչուի մարմինը իրենց գերի ընկերների հետ:

Ռուսաստանի արտգործնախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին խուսափել Թուրքիա մեկնելուց, քանի որ այնտեղ առկա ահաբեկչական վտանգը ավելի քիչ չէ, քան Եգիպտոսում:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ չեղյալ է հայտարարում Թուրքիա կատարվելիք այցը:

ԶԼՄ-ները հայտնում են, որ Պենտագոնը չի կարող հաստատել այն փաստը, որ խոցված ռուսական ինքնաթիռը գտնվել է Թուրքիայի օդային տարածքում:

Չեչնիայի ինքնավար հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը Ինստագրամի իր էջում մեկնաբանել է ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպը`նշելով, որ Թուրքիան դեռ երկար է փոշմանելու կատարվածի համար:

Պենտագոնը հայտարարում է, որ լսել են թուրքական կողմի նախազգուշացումը ռուսական օդաչուներին այն բանից առաջ, երբ ինքնաթիռնեիրց մեկը խոցվել է թուրքական F-15 կործանիչին կողմից:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական նոտա է հղում  Ռուսաստանում Թուրքիայի դեպանատան անվտանգության հարցերով կցորդին` ռուսական ռազմական ինքնաթիռը խոցելու առնչությամբ:

ԱՄՆ-ն հայտարարում է, որ նախնական տվյալներով ռուսական ինքնաթիռը Թուրքիայի օդային տարածքը խախտել է մի քանի վայրկյանով:

ՆԱՏՕ-ին մոտ աղբյուրների հաղորդմամբ` ինքնաթիռի խոցման հարցով ՆԱՏՕ-ն, ամենայն հավանականությամբ, հանդես չի գա դաշինքի անունից պաշտոնական հայտարարությամբ, այլ կբավարարվի միայն գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությամբ, ինչը ցույց է տալիս, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հակված չէ սրել իրադրությունը:

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարում է, որ «СУ-24» ինքնաթիռի կործանման վայրում ապստամբների կողմից ոչնչացվել է ռուսական «МИ-8» ուղղաթիռ: Մեկ ռուս պայմանագրային զինծառայող է զոհվել: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Անգրագետ նախագծին կողմ կքվեարկեն, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». 25 անձ տուգանվել է 200 հազար դրամ հայտարարագիրը չներկայացնելու առնչությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ անդամակցության նախաձեռնության հետագա ընթացքի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Սյունիքի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։ Հունվարի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է...
Աղբյուր` Panorama.am
08:45
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:40
Հունվարի 24-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}