ԱԺ անցագրային անվտանգության աշխատակիցները ծառայություն են իրականացրել ինքնաձիգով զինված. «Ժողովուրդ»
ՀՀ ԱԺ անցագրային կետի անվտանգության աշխատակիցները ծառայություն են իրականացրել ինքնաձիգով զինված: Սովորաբար անցագրային անվտանգության ծառայության աշխատակիցները կրում են միայն ատրճանակներ:
«Ժողովուրդ»-ը արձանագրել է, որ ԱԺ մուտք գործող ավտոմեքենաները ևս երեկ սովորականից ավելի մանրամասն են ստուգվել: Ինչ է տեղի ունեցել, արդյոք ԱԺ-ին ինչ-որ վտանգ է սպառնում, այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ»-ը նախ փորձել է ստանալ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից, որը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, թե իրավասու չէ անվտանգության վերաբերյալ հարցերին պատասխանել:
ՀՀ պետական պահպանության վարչության պետ Հրաչյա Հարությունյանը վերը բերված հարցին պատասխանել է. «Ընդամենը մեր գործառույթներն ենք իրականացնում: Մի օր կարող է ինքնաձիգը տեսնեք, մի օր չտեսնեք, բայց դա ոչինչ չի նշանակում: Իրավիճակը նորմալ է, մտահոգվելու խնդիրներ չունենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան