Թուրքագետ. Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան կարող է ունենալ լուրջ ռազմական նշանակություն. ՀԺ
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ի՞նչ դեր կարող է խաղալ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան ռուս-թուրքական հարաբերությունների սրման դեպքում, ասել է, որ ռուսական ռազմաբազան կարող է ունենալ լուրջ ռազմական նշանակություն:
«Անջրպետները էլ ավելի են խորանում տեռորիզմի դեմ պայքարող պետությունների ու տեռորիզմի թաքուն կամ բացահայտ աջակցող պետությունների միջև, և այդ կոնտեքստում բնական է, որ տարածաշրջանում ռուսական ռազմաբազաները բերվելու են մարտական բարձր պատրաստվածության աստիճան, ու քանի որ ռուսական կայուն ռազմաբազաներից մեկը Հայաստանում է, կարծում եմ՝ դա ձեռք կբերի լուրջ նշանակություն»,- նշել է թուրքագետը:
Դիտարկմանը, որ ռազմաբազայի միջամտությամբ Հայաստանը կարող է ներքաշվել գլոբալ ռազմական գործընթացների մեջ, Մելքոնյանը պատասխանել է, որ աշխարհում հստակ ջրբաժան է գծագրվում ու նշանակվում է, թե ովքեր են կողմ ու ովքեր են դեմ ահաբեկչությանը, իսկ «Հայաստանը որպես քրիստոնեական պետություն իր ընտրությունը կատարել է ու չի կարող աջակցել ահաբեկչությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան