Մանրամասներ ՌԴ Պետդումա ներկայացրած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագծից
Ռուսաստանում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար կարող է սահմանվել մինչ երեքից հինգ տարվա ազատազրկում: Անդրադառնալով այսօր Պետդումա ներկայացված Հայոց ցեղասպանության ժխտումը պատժող օրենսդրական նախագծին՝ գրում է «Snob. ru»-ն:
Ինչպես հաղորդվում է, ռուս պատգամավորները առաջարկել են Հայոց ցեղասպանության ժխտման համար սահմանել մինչև 300 հազար ռուբլի տուգանք, կամ մինչև երեք տարի ազատազրկում: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ ժխտումը՝ այսինքն հանցագործությունը, տեղի է ունեցել ԶԼՄ-ների միջոցով, տուգանքը առաջարկվում է սահմանել 500 հազար ռուբլի կամ մինչև 5 տարի ազատազրկում:
«Անմեղ մարդկանց սպանելը բոլոր հանցագործությունների շարքում ծանրագույնն է, հետևաբար վաղեմության ժամկետ այն չպետք է ունենա: Մեր նախագիծը սկզբունքային, արդար և կոշտ գնահատական է թուրքական իշխանությունների կողմից իրականացված 100 ամյա հանցագործությանը և միաժամանակ նախազգուշացում է բոլորին, ովքեր մարդկության դեմ հանցագործություն են իրականացնում. Վրեժխնդրությունը անխուսափելի է»,- նշել է «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը:
Վերջինս հավելել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը պատմության հարց չէ, այլ բարոյականության և առաքինության հարց է:
«1.5 միլիոն հայեր ոչնչացվել կամ արտաքսվել են: Մենք թույլ չենք տա, որ այս փաստը ջնջվի պատմությունից, որքան էլ որ դա ցանկանան ներկայիս Թուրքիայի իշխանությունները»,- հավելել է պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան