Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել
Հյուսթոնում ընթացող աշխարհի ծանրամարտի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը (77 կգ) գրավել է 4-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Անդրանիկ Կարապետյանն առաջին մոտեցման ժամանակ պոկել է 164 կգ: Հաջորդ մոտեցման ընթացքում Կարապետյանը չի կարողացել բարձրացնել 167 կգ-ը, սակայն երրորդ մոտեցման ժամանակ սանձել է 167 կգ-անոց ծանրաձողը և նվաճել փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդն առաջին մոտեցման ժամանակ չի բարձրացրել պատվիրած 191 կգ-ը, սակայն երկրորդի ժամանակ կարողացել է գլխավերևում պահել ծանրաձողը: Երրորդ մոտեցման ժամանակ հրել է 196 կգ: Երկամարտի 363 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը գրավել է 4-րդ հորիզոնականը: Նա միայն անձնական քաշով է զիջել բրոնզե մեդալ նվաճած, եգիպտացի Մահմուդ Մոհամեդ Իհաբին: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել ղազախ Նիջադ Ռահիմովը, ով երկամարտում գրանցել է 372 կգ արդյունք:
Տիգրան Մարտիրոսյանն առաջին մոտեցման ժամանակ չի կարողացավ պոկել 163 կգ ծանրաձողը: Ձախողել է նաև հաջորդ երկու մոտեցումները և զրո ստացել:
Նազիկ Ավդալյանը պայքարի մեջ կմտնի նոյեմբերի 26-27-ին, ժամը 01:30-ին: Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 01:00-ին), իսկ ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ): Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00-ին, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ):
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին