Սպորտ 17:19 25/11/2015 Հայաստան

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը

Քիչ առաջ ՀՖՖ գրասենյակում ավարտվեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանդիպումը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Ներկաներին տրամադրվեց նաև հայտարարությունը, որը անվանված էր «ՀՖՖ նախագահի հայտարարությունը՝ ուղղված ֆուտբոլային հանրությանը (ոչ ՖԱՖ-ի ղեկավարող խմբակին), ում փորձ է արվում ապակողմնորոշել հայկական ֆուտբոլային իրականությունից»:

Հայտարարությունն ամբողջությամբ.

«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ֆուտբոլային համաշխարհային և եվրոպական կազմակերպութուններ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի անդամ, Հայաստանում գրանցված Իրավաբանական Անձանց Միություն է, որի գործունեության հիմնական նպատակներն են ֆուտբոլի կանոնակարգումը, կազմակերպումը և զարգացումը Հայաստանում և հայկական ֆուտբոլի պատշաճ ներկայացումը միջազգային ֆուտբոլային հարթակներում:

ՀՖՖ անդամներն են և ՀՖՖ-ին կարող են անդամագրվել ֆուտբոլի ասպարեզում գործունեություն ծավալող և ֆուտբոլի զարգացմանը միտված բոլոր այն ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք ընդունում և առաջնորդվում են ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնադրություններով ու կանոնակարգերով:

ՀՖՖ շահառուներն են ֆուտբոլիստները, մարզիչները, մրցավարները, ֆուտբոլային ակումբները, ֆուտբոլային մարզադպրոցները, ֆուտբոլի կառավարման և սպասարկման ողջ անձնակազմը, մարզական լրատվական միջոցները և, իհարկե, ֆուտբոլի երկրպագուների ողջ բանակը: Այսինքն, եթե կարճ բնութագրենք՝ ֆուտբոլային ընտանիքը և ողջ ֆուտբոլային հանրությունը: Ակնհայտ է, որ ՀՖՖ շահառուներն ընդգրկում են Հայաստանի և հայ հանրության զգալի մեծ այն զանգվածը, որը սիրում, աջակցում և երկպագում է հայկական ֆուտբոլին:

Չնայած հայկական ֆուտբոլի երկրպագուների նշված մեծ բանակին՝ քիչ թե շատ կազմակերպված ՖԱՆ շարժումները (խմբերը) Հայաստանում և նրանից դուրս սակավաթիվ են, և եթե չհաշվենք ակումբային մակարդակը, ապա նրանք ընդամենը երեքն են, որոնք երբևէ համագործակցության նպատակով դիմել են ՀՀՖ-ին: ՖԱՖ-ը մեկն է նրանցից, և դատելով ՖԱՖ-ի գործունեությունից (ստացած, զեղչված գներով ձեռք բերված տոմսեր և այլ ակտիվություններ), կարելի է ենթադրել, որ ՖԱՖ անդամների և համակիրների քանակը չի գերազանցում մի քանի հարյուրը:

Եվ այդ տեսանկյունից հանդես գալ կամ փորձ անել` հանդես գալու ֆուտբոլի երկրպագուների ողջ բանակի անունից, ուղղակի, մեղմ ասած, ընդհանուրի իրավունքի յուրացման փորձ է նրա մի փոքր մասի կողմից:

Ինչ վերաբերվում է «պահանջներ», այն էլ` վերջնագրի տեսքով «պահանջներ» ներկայացնելուն, ապա հենց այդ նույն համատեքստում և իրավական տեսանկյունից այն հիմնազուրկ է, և կարծում եմ` դա ակնհայտ է անգամ ՖԱՖ-ի անունից հանդես եկող փոքրաթիվ այն խմբակին, որը փորձում է մանիպուլյացնել նույն ՖԱՖ-ի (և ոչ միայն) բազմաթիվ ազնիվ այլ երկրպագուների՝ հայկական ֆուտբոլի վերջին արդյունքների հետ կապված արդարացի ցասումը: Այլ հարց է, թե այդ խմբակը ինչ նպատակներ է հետապնդում կամ ում շահերն է արտահայտում (կարծում եմ՝ չի կարող երկար ժամանակ անհայտ մնալ): 

Գաղտնիք չէ, որ ՀՖՖ-ն հայաստանյան բացառիկ այն հանրային կառույցներից է, որ դեռևս իմ ղեկավարման առաջին իսկ օրվանից որդեգրել է գործունեության թափանցիկության և դեմոկրատական աննախադեպ սկզբունքներ, որոնց հետևանքով ՀՖՖ գործունեությունը, նրա ֆինանսները, ծրագրերն ու անելիքները հասանելի են դարձել ոչ միայն ֆուտբոլային ընտանիքին, այլ նաև ողջ հանրությանը: Դրա վառ ապացույցն են ՀՖՖ տարեկան հրապարակային ֆինանսական հաշվետվությունները, որոնք մշտապես հաստատված են եղել միջազգային հեղինակավոր աուդիտորական կազմակերպությունների կողմից, իմ կողմից կատարված գործունեության մասին մանրակրկիտ հաշվետվությունները, գալիք ժամանակաշրջանի ծրագրերը (դրանք բաց տեղադրված են նաև ՀՖՖ պաշտոնական կայքում), և վերջապես, թափանցիկ և դեմոկրատական սկզբունքով անցկացված ընտրությունները: Ավելին, շատերին է հայտնի, որ ես անձամբ կամ ՀՖՖ գործադիր կոմիտեի հետ միասին հրապարակային քննարկման առարկա եմ դարձրել հայկական ֆուտբոլի առջև ծառացած հիմնախնդիրները և լսել յուրաքանչյուրի կամ յուրաքանչյուր՝ անգամ փոքրաթիվ խմբի կարծիքն ու առաջարկությունները:

Այս տեսանկյունից բացառություն չի կազմել նաև հենց նույն ՖԱՖ-ը, ում հետ անձամբ եմ քննարկել նրանց հուզող խնդիրները, լսել առաջարկությունները, որի ստեղծմամբ ուրախացել եմ առաջինը և գաղտնիք չէ նաև, որ սկզբնական ժամանակահատվածում նաև մեծապես օժանդակել և նպաստել եմ նրա կայացմանը: Սակայն դադարել եմ անել դա, երբ նկատել եմ, որ ՖԱՖ-ը ղեկավարող կամ ՖԱՖ-ի անունից հանդես եկող խմբակում սկսել են գերադասել հակաֆուտբոլային, անձնական ամբիցիաները, բիզնես կոմպոնենտը և ակտիվությունները, որոնք ոչ միայն չէին նպաստում հայկական ֆուտբոլին, այլև որոշ դրվագներում անգամ հասցնում էին բարոյական և նյութական վնաս: Բավական է միայն նշել, որ նրանց գործողությունների արդյունքում ՀՖՖ վճարած տուգանքներով կարելի կլիներ մեկ բարձր որակի խաղադաշտ կառուցել Հայաստանում:

Անդրադառնալով այսպես կոչված «պահանջներին»՝ պետք է նշեմ, որ միտումնավոր կամ չիմացության պատճառով դրանք կազմված են բազմիմաստության, ապակողմնորոշման և ապատեղեկատվության սկզբունքով:

Ի՞նչ է նշանակում «հանրաճանաչ, խարիզմատիկ, հարուստ պրոֆեսիոնալ փորձով մարզիչ», ո՞ր կամ ու՞մ սկզբունքներով: Իսկ միգուցե նույն «հանրաճանաչ, խարիզմատիկ, հարուստ պրոֆեսիոնալ փորձով» մարզիչը մեկ երկրպագուի կամ մասնագետի կարծիքով այդպիսին է, իսկ մյուսի կարծիքով՝ ո՞չ: Կամ մինչ այժմ հավաքականի պաշտոնապես նշանակված ո՞ր մարզիչն է, որ այդպիսին չի եղել: Այլ հարց է, թե ում մոտ ինչպես է ստացվել աշխատանքը կամ ում պարագայում ինչպիսին է եղել հավաքականի պոտենցիալը: Այլ հարց է, որ հենց կատարված աշխատանքի արդյունքների հիման վրա է, որ տրվել է գնահատական կամ ցուցաբերվել է համապատասխան վերաբերմունք: Կամ, ի՞նչ է նշանակում «ինքնուրույն որոշումներ կայացնող» մարզիչ: Իսկ ո՞ր մարզիչն է, որ մինչ այսօր ինքնուրույն չի կայացրել իր որոշումները կամ, ո՞վ կնշանակի մարզիչ, թանկ կվարձատրի և նրա փոխարեն կաշխատի և կստանձնի նրա պատասխանատվությունը: Կամ ո՞ր մարզիչը կհամաձայնի ոչ իր որոշումների համար և իր կամքին հակառակ գործողությունների համար ստանձնել պատասխանատվություն և ստանալ արդյունք, որով պայմանավորված է նրա հետագա՝ ողջ պրոֆեսիոնալ (միգուցե և ոչ միայն) ճակատագիրը:

Անհեթեթությու՞ն է, թե՞ մտածված և կազմակերպված ապատեղեկատվություն:

Նշվում է, որ «հավաքական ֆուտբոլիստները պետք է հրավիրվեն՝ ելնելով նրանց մարզավիճակից, այլ ոչ որևէ պաշտոնյայի քմահաճույքով և ամբիցիաներից»: Իսկ ո՞վ է որոշում ֆուտբոլիստի լավ մարզավիճակը, հավաքականի մարզիչը, թե՞ ՖԱՖ-ի խմբակը, թե՞ ցանկացած այլ երկրպագու: Իսկ ո՞ր մարզիչը կհրաժարվի լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստից և կձգտի վատ արդյունքի: Իսկ արդյոք ակնհա՞յտ չէ, որ չնայած ցանկացած թիմի երկրպագու ունի իր սիրած թիմի յուրաքանչյուր խաղի համար իր նախընտրած կազմը, միևնույն է, կազմը որոշում է միայն տվյալ թիմի մարզիչը: Եվ արդյոք ակնհա՞յտ չէ, որ հաղթանակի դեպքում մարզիչը միշտ ճիշտ է, իսկ պարտության դեպքում՝ նույն երկրպագուի համար իր նախընտրած կազմը միայն կլիներ ճիշտ: Թե՞ ՖԱՖ-ի խմբակը, շատ լավ հասկանալով սա, ցանկանում է միտումնավոր ապակողմնորոշել հանրությանը և ստվերել ինչպես իմ կամ ՀՖՖ-ի, այնպես էլ մարզչի հեղինակությունը:

Մինչ այժմ ներգրավված հավաքականի ցանկացած մարզչի հետ աշխատանքի սկզբունքը եղել է մեկը՝ իմ գլխավորությամբ ՀՖՖ-ն ապահովում է հավաքականի համար բոլոր անհրաժեշտ պայմանները, իսկ մարզիչը՝ լավ խաղը և արդյունքը: Իսկ ես, կարող եմ ասել, մշտապես արել եմ անգամ ավելին, քան պահանջվել է:
Ես պատասխանատու եմ նաև հավաքականի գաղափարախոսության, բարոյահոգեբանական մթնոլորտի, կարգապահության և կազմակերպվածության համար:

Այո, բազմիցս հրապարակային հայտարարել և կրկնում եմ, որ հավաքականը ֆուտբոլիստների համար է, ովքեր գալիս են այնտեղ ազգի պատիվը բարձր պահելու, հավաքականի հաղթանակի համար անմնացորդ նվիրվելու այլ ոչ դրանից տարբեր այլ նպատակներով: Եվ հենց այդ նպատակով էլ եղել են մի քանի ֆուտբոլիստների հետ կապված իմ հայտարարությունները: Բայց և հավատացնում եմ, որ չի եղել ֆուտբոլիստ, ում հավաքականի մարզիչը ցանկացել է տեսնել հավաքականում և չի ստացել այդ հնարավորությունը (կան բազմաթիվ այդպիսի օրինակներ): Ի վերջո, ՖԱՖ-ին սպասարկող որոշ լրատվամիջոցներ և թղթակիցներ կարող էին գտնել գոնե մեկ մարզիչ, ով կհայտարարեր, որ ինքն ուզեցել է հրավիրել որևէ ֆուտբոլիստի, և ՀՖՖ նախագահն արգելել է: Մնացածը հեքիաթներ են:

Հավաքականի խաղերի տոմսերի արժեքի հետ կապված խնդիրը: Փորձ է արվել հարցի հետ կապված «պրոֆեսիոնալ» կերպով համեմատական վերլուծություն կատարել այլ երկրների հետ: Ինչու՞ նույն «պրոֆեսիոնալությամբ» չի համեմատվել, թե նույն այդ երկրներում ֆուտբոլային հասարակությունն ուղղակի (անդամավճարներ, ուսման կամ մարզման վարձ և այլն) կամ անուղղակի (պետական կամ տեղական ինքնակառավարման կառույցների բյուջեներ վճարված հարկեր և տուրքեր, վիճակախաղերից կամ խաղադրույքներից պարտադիր մասհանումներ և այլն) ճանապարհներով որքան ներդրումներ են կատարվում ֆուտբոլի զարգացման նպատակով: Իսկ այդ երկրներում կա՞ն մասնավոր սեփականության «Հրազդան» մարզադաշտեր, որոնց պահանջվող ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով ֆեդերացիան է ներդնում մեկ միլիարդ դրամից ավել միջոցներ:

Իսկ այդ երկրներից քանիսու՞մ է Ազգային մարզադաշտը պատկանում ֆեդերացիային, և քանի՞սն են ստիպված եղել նույն Ազգային մարզադաշտերի կառուցման, վերակառուցման և արդիականացման նպատակով 3,5 միլիարդ դրամից ավելի ներդրումներ կատարել և միայն պահպանման նպատակով տարեկան միջին հաշվով 150 միլիոն դրամ ծախսել: Կամ այդ երկրներից քանիսի՞ ֆեդերացիաներն են ստիպված եղել պետության կամ ակումբների փոխարեն ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավման նպատակով 12 միլիարդ դրամից ավել ներդրումներ կատարել: Կամ, երբ որ համեմատություններ են արվում այլ պետությունների ՀՆԱ-ների հետ, այդ դեպքում ինչու՞ չեն բերվում տվյալներ, թե որ երկրների կառավարությունները որքանով կամ ինչ ծրագրերով են ֆինանսավորում ֆուտբոլն ու ֆուտբոլի զարգացումը:

Համեմատության համար ցուցանիշները, իհարկե, կարելի է ավելացնել, սակայն դա չէ նպատակը, այլ մեկ շատ կարևոր փաստ, որ այսպես կոչված «էժան» տոմսերի կարիք ունեցող սոցիալապես անապահով կամ երկրպագուների որևէ խումբ երբևէ չի անտեսվել:

Հավաքականի յուրաքանչյուր խաղի համար ՖԱՖ-ին քաջ հայտնի անհատույց կամ մասնակի հատուցման եղանակով տրամադրվել են հազարավոր տոմսեր: Ավելին՝ ՀՖՖ ներդրումներով «Հանրապետական» մարզադաշտում ներդրվել է էլեկտրոնային համակարգ, որը հետայսու հնարավորություն կտա իրագործելու գների, այսպես կոչված սեզոնային տոմսերի, պատանի ֆուտբոլիստների համար տրամադրվող տոմսերի և վերահսկողության ավելի ճկուն համակարգ:

Եվ ամենավերջում, այս և նմանատիպ շատ հարցերի շուրջ ՀՖՖ-ն և անձամբ ես ունեցել եմ հետաքրքիր և կոնստրուկտիվ բազմաթիվ քննարկումներ երկրպագուների և այլ տարբեր խմբերի, այդ թվում նաև՝ ՖԱՖ-ի հետ, մշտապես «հասանելի» եմ եղել հենց այդ նույն ՖԱՖ-ի ղեկավար խմբակի համար:

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ հանկարծ հիմա ՖԱՖ-ի ղեկավար այդ խմբակը որոշեց ընտրել քննարկման այլ՝ հրապարակային տարբերակ.... Արդյոք տոմսերը «թանկ» չէի՞ն, արդյոք մարզիչը «խարիզմատիկ էր և հանրահա՞յտ», արդյոք այլոք չէին որոշո՞ւմ հավաքական հրավիրվողների ցանկը, երբ հավաքականը լավ էր խաղում...

Պատասխանը, համոզված եմ, չի ուշանա և բոլորս կիմանանք այս «շոուի» թե իրական նպատակը և թե իրական կազմակերպիչներին»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ արգելափակելով 2 մլրդ դոլարը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
23:06
Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՃՏՊ է տեղի ունեցլ Քուչակ գյուղի մոտակայքում։ «Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
22:47
Ադրբեջանում ավիավթարի պատճառ են համարում ՌԴ-ի հետ փակ սահմանները. DW
Գերմանական «Դոյչե վելե» պարբերականը գրում է, որ «Հազարավոր ադրբեջանցի աշխատանքային միգրանտներ կանոնավոր կերպով մեկնում են...
Աղբյուր` Panorama.am
22:30
«Հայոց պատմության» 7-րդ դասարանի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ այն պետք է կոչվի «Հայաստանի պատմություն».Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ քովիդի պատճառով ընթերցել է«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը և ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը չի նախատեսում սահմանափակել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ
«Azerbaijan Arilines»-ի ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղարկել ավիաընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
21:38
Ողբերգական դեպք, «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը բժշկական կենտրոնում մահացել է
Դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
21:10
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պայմանավորվել են վաղը հանդիպել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է: Այս  մասին  NEWS.am-ին  հայտնեց հանդիպմանը մասնակցած...
Աղբյուր` Panorama.am
20:52
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են ,շատ են պետք․ Ավինյանի մամուլի խոսնակ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես ուշ տուն գալը և ընտանիքի անդամների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 20:00-ի դրությամբ՝ ձյուն և բուք ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}