Արփինե Հովհաննիսյանը վստահեցնում է` կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքացին իր մաշկի վրա կզգա
«Ես ինքս լինելով կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում, վստահեցնում եմ ձեզ, որ կտեսնեք այն քայլերը, որոնք անելու ենք ու դուք հնարավորություն կունենաք դրանք գնահատել», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` արձագանքելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին լրագրողների թերահավատությանը:
Նա չհամաձայնեց այն գնահատականների հետ, որոնց համաձայն «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմին նայելով կարելի է գումար տալ ու ընդգրկվել այնտեղ» և դրանք շահարկումներ համարեց:
«Մենք իրականում պետք է բովանդակային քննարկում ծավալենք: Տարբեր մարդիկ, տարբեր մեկնաբանություններ են տալիս: Երբ կոնկրետ փաստերով կտեսնեք խնդիրները չեն իրականացվում, մատնանշեք ու ասեք», -հավելեց Հովհաննիսյանը:
Նա վստահեցրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքացին իր մաշկի վրա կզգա, քանի որ ընտրվել են այնպիսի ոլորտներ, որտեղ քաղաքացին ուղղակիորեն առնչվում է պաշտոնատար անձի հետ:
«Մենք անհրաժեշտություն ունենք, որ քաղաքացին այն ոլորտներում, որտեղ ինքը միշտ տեսել է մի բան, հիմա տեսնի այլ բան», -հավելեց նա:
Նշենք, որ Խորհուրդը ղեկավարում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդի կազմում են նաև կառավարության անդամներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան