ՌԴ Պետդումա է ներկայացվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ
ՌԴ Պետդումայում օրինագիծ է ներկայացվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության ենթարկելու մասին: Լենտա.ռու կայքի հաղորդամբ, այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է «Արդար Ռուսաստանի» առաջնորդ Սերգեյ Միրոնովը:
«Մենք հենց նոր Թուրքիայի կողմից 1915 թվականին իրականացված Ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծ ենք ներկայացրել»,-հայտարարել է նա:
Ավելի վաղ նա ասել էր. «Պետդումա կներկայացնենք օրինագիծ, ինչպես դա ժամանակին արվեց Ֆրանսիայում, որպեսզի պատժվեն նրանք, ովքեր կժխտեն Հայոց ցեղասպանությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին