Ալեքսեյ Նավալնի. Ժամանակն է ավելի բարձր մակարդակով ճանաչելու Հայոց ցեղասպանությունը
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին իր բլոգում անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռը խոցելու դեպքին, այդ համատեքստում ռուս-թուրքական սրված հարաբերություններն և Ռուսաստանի պատասխան գործողություններին՝ նշելով, որ հիմա ճիշտ պահն է, որ Ռուսաստանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Նավալնու խոսքով՝ ռուսական կողմից որպես Թուրքիայի պատասխան տարբեր քայլեր են իրականացվում և հայտարարություններ հնչում, բայց, Թուրքիայի համար ամենացավոտը պատասխանը կլինի, եթե Ռուսաստանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Ինձ թվում է, որ մեր առաջին քայլը հավերի ներկրման «ձևական» արգելքի կամ տուրիստների հոսքն արգելելուն զուգահեռ Հայոց ցեղասպանությունը ճանաչելն է: Ժամանակն իդեալական է, քայլը՝ զուտ քաղաքական, բայց Թուրքիայի համար կլինի շատ ցավոտ»,- նշել է Նավալնին:
Վերջինս մանրամասնել է, որ թեև Դումայի մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին 1995 թվականին հայտարարություն է եղել, բայց հիմա եկել է ժամանակը, որ Ռուսաստանը ավելի բարձր մակարդակով նման քայլ անի, և ոչ միայն ինքը, այլ նաև միջազգային հանրության համար բարձրացնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ըստ Նավալնու, «այս ուղղությամբ հստակ քայլերը Թուրքիայի համար շատ ցավոտ կլինեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան