Վլադիմիր Պուտին. С-300 համակարգերը կտեղակայվեն Սիրիայում գտնվող ռուսական ռազմաբազայում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի` նոյեմբերի 25-ին հայտարարել է, որ Սիրիայում գտնվող ռուսական ռազմաբազայում կտեղակայվեն հակաօդային պաշտպանության С-300 համակարգեր: Այս մասին հաղորդում է ռուսական «Ռիա-Նովոստի» գործակալությունը:
«Տասս» գործակալության փոխանցմամբ` ՌԴ նախագահը նաև խստորեն դատապարտել է Թուրքիայի կողմից երեկ ռուսական ռազմական օդանավի խոցումը և հայտարարել, որ Թուրքիայի ղեկավարությունն իր երկիրը տանում է նպատակաուղղված իսլամացման:
«Չէ որ խնդիրն այն ողբերգության մեջ չէ, որին մենք երեկ բախվեցինք, խնդիրն առավել խորքային է: Մենք, և վստահեցնում եմ` ոչ միայն մենք, ամբողջ աշխարհն է տեսնում, որ Թուրքիայի այսօրվա իշխանությունը բազմաթիվ տարիների ընթացքում աջակցում և իրականացնում է իր երկրի իսլամացման նպատակաուղղված քաղաքականություն», - հայտարարել է Վ. Պուտինը:
Պուտինը նաև հավանություն է տվել ՌԴ ԱԳՆ-ի այն հայտարարությանը, որ ռուսաստանցիները հրաժարվեն Թուրքիա հանգստի մեկնելուց:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան