
Մատվիենկո. «Су-24»-ի միջադեպից հետո Ռուսաստանը Թուրքիայից վնասի փոխհատուցում է ակնկալում
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, թե «Су-24» ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Ռուսաստանը Թուրքիայից ակնկալում է վնասի փոխհատուցում:
«Մենք սպասում ենք, որ թուրքական կողմը բացատրություններ տա և ճանաչի իր գործողությունների անօրինականությունը, սպասում ենք, որ Թուրքիան ներողություն խնդրի և փոխհատուցի Ռուսաստանին ու զոհված 2 ռուս սպաների ընտանիքներին հասցրած վնասը»,-հայտարարել է Մատվիենկոն:
Ըստ Մատվիենկոյի`Թուրքիայի գործողություններն անհետևանք չեն մնա: