Նալբանդյանը կարևորել է ՀՀ և Սերբիայի պաշտպանության նախարարությունների միջև ձևավորվող փոխգործակցությունը
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչին։
Նալբանդյանն անդրադարձել է Հայաստանի և Սերբիայի միջև վերջին տարիներին դինամիկ զարգացող հարաբերություններին՝ ընդգծելով համագործակցության առավել զարգացման նպատակով հավելյալ քայլերի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը կարևորել է Հայաստանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների միջև ձևավորվող փոխգործակցությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Նախարար Գաշիչը հավաստել է, որ Սերբիան Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ պետություն և հետաքրքրված է ՀՀ հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ և ընդլայնմամբ: Նա երախտագիտություն է հայտնել Կոսովոյի հիմնախնդրի կապակցությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշման համար, որը վերջերս արտացոլվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում Կոսովոյի անդամակցության հարցով քվեարկությամբ։
Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան