Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները հնչել են Չինաստանում
Չինաստանի Թիենձին քաղաքի կենտրոնական համերգասրահում տեղի է ունեցել «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին: Համերգային ծրագրով հանդես է եկել Թիենձինի սիմֆոնիկ նվագախումբը՝ չինացի հայտնի դիրիժոր Չէն Սեյանի ղեկավարությամբ:
ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համերգին հնչել են Ա.Խաչատրյանի բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում` հատվածներ «Գայանե» և «Սպարտակ» բալետներից, «Դիմակահանդես» սյուիտը: Համերգը եզրափակվեց Չինաստանում լայն ճանաչում ունեցող «Սուսերով պար» կատարումով:
Հայկական երաժշտության այս յուրատեսակ տոնը հնարավորություն է ընձեռել խաչատրյանական հնչյունների միջոցով մեկ անգամ ևս ներկայացնել հայկական մշակույթը Չինաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում