Դավութօղլու. Անկարան չի ցանկանում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում
Անկարան Ռուսաստանը համարում է իր բարեկամը և դիվանագիտական հարաբերությունների խզում չի ցանկանում նրա հետ «Су-24» ինքնաթիռի հետ կապված միջադեպի հետևանքով:
Այս մասին այսօր «Ռիա» գործակալության հաղորդմամբ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ:
«Մենք չունենք և չենք կարող ոչ մի դեպքում նպատակ ունենալ խզելու կամ առավել լարելու դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ այս միջադեպից հետո:
Ռուսաստանը մեր ընկերն է, հարևանը և շատ կարևոր գործընկերը: Երկկողմանի հարաբերությունները չպետք է զոհաբերվեն: Ներկայումս հաղորդակցության բոլոր խողովակները բաց են, մենք փոխադարձաբար մեծ կարևորություն ենք տալիս դրանց: Սակայն պետք է նշեմ, որ ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից ցանկացած ամենաբարեկամական հարաբերություններ պետք է հիմնվեն յուրաքանչյուր երկրի`սեփական տարածքը պաշտպանելու իրավունքը հարգելու վրա»,-նշել է Դավութօղլուն իր ելույթում:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին