Դերասան Գոռ Վարդանյանը մեղադրվում է ապօրինի ռազմամթերք պահելու մեջ. «Ժամանակ»
Միջազգային Դուքենդոյի և Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը մեղադրվում է ապօրինի ռազմամթերք պահելու մեջ:
«Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալի կարգավիճակում գտնվող Գ. Վարդանյանը հայտարարել է. «Տեռորիստի անուն կցվեց իմ վրա, բայց դա իրականությանը չի համապատասխանում»:
Ըստ նրա՝ ինքը չի հասկացել, որ Ղարաբաղյան հերոսամարտի 20-ամյա տարելիցին նվիրված ֆիլմի նկարահանման համար ձեռք բերվածը ռազմամթերք է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում