Պրոբացիայի պիլոտային ծրագիր. Երեք դատապարտյալ ընդունվել է աշխատանքի
«Հանցագործության և կրկնահանցագործության դեմ պայքարի լավագույն միջոցը զբաղվածությամբ ապահովելն է: Եթե մարդիկ ապահովված լինեն աշխատանքով, հացագործությունների թիվը էական կնվազի»,- լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ Լևոն Ավետիսյանը:
Նա մասնակցեց պրոբացիայի ծառայության ը նվիրված քննարկմանը և ներկայացեց պրոբացիաի պիլոտային ծրագրի շրջանակում արված աշխատանքներն ու արդյունքները: Հիշեցնենք, որ պրոբացիայի պիլոտային ծրագիրը մեկնարկել է այս տարվա հունիսին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Վանաձորում:
Լ.Ավետիսյանը տեղեկացրեց, որ պրոբացիայի ծառայության պիլոտայի ծրագրի շրջանակում արդեն երեք դատապարտյալ ապահովված են աշխատանքով. «Մեծ նվաճում է, որ հենց պիլոտային ծրագրի ընթացքում հնարավոր եղավ դատապարտյալներին ապահովել աշխատանքով»:
«Մենք համագործակցում ենք տարածքային զբաղվածության կենտրոնների հետ: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի և Վանաձորի տարածքային զբաղվածության կենտրոնների տնօրենները պիլոտային ծրագրի մասնակիցների հետ դատապարտյալներին ներկայացրել են տարբեր ծրագրեր՝ փորձելով ապահովել նրանց աշխատանքով»,- ասաց նա:
Լ.Ավետիսյանը նշեց, որ ծրագրի շրջանակում անչափահաս դատապարտյալների համար կազմակերպվել է այցելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինչպես նաև մշակութային տարբեր կենտրոններ:
Լ.Ավետիսյանը նշեց, որ բանակցություններ են վարում կրթության և գիտության նախարարության հետ, որոշ դատապարտյալներ ցանկություն կունենան սովորել քոլեջներում: Բանակցում են նաև առողջապահության նախարարության հետ. կան առողջական խնիդրներ ունեցող դատապարտյալներ, փորձում են ներգրավել նրանց առողջապահական տարբեր ծրագրերի մեջ: Սպորտի նախարարության հետ նույնպես փորձում են տարբեր միջոցառումներ կազմակերպել:
Ինչ վերաբերում է դատապարտյալների վերաբերմունքին պրոբացիայի ծառայությանը, Լ.Ավետիսյանն ասաց, որ սկզբում նրանց համար խորթ էր, սակայն քիչ-քիչ ընտրելացան պրոբացիայի ծառայության գործառույթներին:
«Խնդիր է նաև այն, թե ինչպես է հասարակությանը վերաբերում այս ծառայությանը: Մարդկանց մոտ կարծիք է ձևավորվել, թե սպասում են մարդուն դատապարտեն, որ նոր օգնության ձեռք մեկնեն: Մենք ուզում ենք նման ծրագրով դատապարտված մարդկանց հնարավորություն տալ վերադառնալ հասարակություն որպես հասարակության լիարժեք անդամ, ոչ թե լքված լինել հասարակությունից»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Պրոբացիայի ծառայության մասին օրենքը պաշտոնական շրջանառության մեջ կդրվի դեկտեմբերի սկզբին. փոխնախարար
- Պրոբացիայի ծառայության դեպքում էլեկտրոնային հսկողություն իրականացվելո՞ւ է տվյալ անձի, թե՞ պետության հաշվին. Սուրեն Քրմոյան
- Պրոբացիոն ծառայությունն այլընտրանք է բանտին. Դասընթաց լրագրողների համար (տեսանյութ)
- Դատապարտյալին կհսկեն նաև GPS-ով. Պրոբացիոն ծառայության մասին
- Եվրոպացի փորձագետ. Նախ պետք է լինի իրավախախտի կարիքների գնահատում
- Արշակ Գասպարյան. Պրոբացիայի ծառայության կարևորագույն դերակատարներից մեկը քաղաքական որոշում կայացնողներն են
- Պրոբացիայի ծառայության մասին օրենքի նախագծի վերաբերյալ միջազգային փորձաքննության արդյունքները կներկայացվեն հաջորդ շաբաթ
- Մնացական Մարտիրոսյան. Անհրաժեշտ է խափանման միջոցների բաժնում որոշակի փոփոխություններ իրականացել
- Այսօր կալանավորված անձանց մեծ մասը կարող էին կալանքի տակ չգտնվել. Արման Դանիելյան
- Միջազգային փորձագետ. Միջին ծանրության հանցագործությունների դեպքում պետք է կիրառել այլընտրանքային պատժամիջոցներ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան