Կրեմլը «Су-24» ինքնաթիռի հետ կապված միջադեպը որակել է միջազգային իրավունքի ոտնահարում
Ռուսաստանը Սիրիայում գտնվող իր ավիաբազայում «С-400» հակաօդային պաշտպանության համակարգ է տեղակայում, քանի որ «Су-24» ռուսական ինքնաթիռը սիրիական օդում խոցվել է միջազգային իրավունքի նորմերի խախտման և անբարյացակամ վերաբերմունքի հետևանքով: Այս մասին «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ` հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ինքնաթիռը խոցվել է Սիրիայի օդային տարածքում, ինչը միջազգային իրավունքի նորմի կոպիտ խախտում է և ապացուցում է ռուսական ռազմական ինքնաթիռի նկատմամբ ծայրահեղ անբարյացակամ վերաբերմունքի առկայությունը»,-նշել է Պեսկովը`պատասխանելով այն հարցին, թե արդյոք հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային կայանի տեղակայումը չի հանգեցնի կոնֆլիկտի հետագա էսկալացիայի:
Պեսկովը նաև նշել է, որ ռուսական կողմը հենվում է բացառապես խոցված ինքնաթիռի թռիչքը հսկող ռուսական մասնագետների տրամադրած տվյալների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին