Սերգեյ Լավրով. Ռուսական СУ-24 ռմբակոծիչը խոցվեց ԻՊ նավթային ենթակառուցվածքների ոչնչացումից հետո
Թուրքիան ռուսական СУ-24 ռմբակոծիչը խոցեց այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց ոչնչացնել «Իսալամական պետության» նավթային ենթակառուցվածքները: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` այս կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտգործնածարար Սերգեյ Լավրովը`շեշտելով որ մասին նշել է նաև Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հետկայացած հեռախոսազրույցի ժամանակ:
«Ասացի նաև, որ ռուսական ինքնաթիռի վրա թուրքական ռազմաօդային ուժերի հարձակման երեկվա դեպքից հետո նոր լույսի ներքո է ներկայանում նավթի անօրինական առևտրի, ընդհանրապես անօրինական նավթային ինդուստրիայի հետ կապված իրավիճակը, որը ԴԱԻՇ-ականները ստեղծել են իրենց տարածքում»,- հայտարարել է Լավրովը:
Սերգեյ Լավրովի խոսքերով միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Այդ բենզատարների, ընդհանուր առմամբ՝ այդ նավթի հանքավայրերի ուղղությամբ մեր օդուժի կողմից սկսել են թիրախային և բավական արդյունավետ հարվածներ հասցվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին