Սերգեյ Լավրով. Այս տրամաբանությամբ Թուրքիան կրող է խոցել նաև հյուսիսաատլանտյան դաշինքի ինքնաթիռները
ՌԴ արտգործնածարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հետ զրույցում հիշեցրել է 2012 թվականին վարչապետ եղած ժամանակ Էրդողանի արած այն հայտարարությունը, թե որ օդային տարածքի կարճատև խախտումը չի կարող ուժի կիրառման պատրվակ լինել: Այս մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար նշել է այսօր կայացած մամուլի աուլիսի ժամանակ:
Ս. Լավրովի խոսքերով` հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել ռուսական «Սու-24» ռմբակոծիչի կործանման կապակցությամբ:
«Մենք թուրքական կողմի պարզաբանմանը սպասում էինք երեկ և ավելի բարձր մակարդակով, սակայն լավ է ուշ, քան երբեք: Թուրքիայի արտգործնախարարն ասաց, որ չնայած բազմակի զգուշացումներին, ինքնաթիռը մի ամբողջ 17 վայրկյան գտնվել է Թուրքիայի օդային տարածքում։ Ասաց, որ թուրք դիսպետչերներն ու օդաչուները չեն իմացել, որ դա ռուսական ինքնաթիռ է, քանի որ այնտեղ թռչում են նաև Սիրիայի ռազմաօդային ուժերը»,- ասել է Լավրովը:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերով`այս տրամաբանությամբ Թուրքիան կրող է խոցել նաև հյուսիսաատլանտյան դաշինքի ինքնաթիռները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին