Սերգեյ Լավրով. Միջադեպը նման է ծրագրավորված սադրանքի
СУ-24 ռմբակոծչի հետ միջադեպը նման է ծրագրավորված սադրանքի: «Ռիա նեվոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք ունենք լուրջ կասկածներ, որ դա չի եղել կանխամտածված գործողություն: Դա շատ նման է ծրագրավորված գործողության»,- նշել է Սերգեյ Լավրովը:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը միևնույն ժամանակ շեշտել է, որ ՌԴ-ն մտադիր չէ պատրերազմել Թուրքիայի հետ:
«Թուրք ժողովրդի նկատմամբ մեր վերաբերմունքը չի փոխվել: Մեզ մոտ հարցեր են ծագում Թուրքայի ներկայիս ղեկավարության գործողությունների հետ կապված»,- նշել է Սերգեյ Լավրովը:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով` պաշտոնական Մոսկվան մտադիր է լրջորեն վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները:
«Ինչ վերաբերում է մեր հարաբերությունների ներկայիս մակարդակին և այն համաձայնագրերին, որոնք մենք կնքել ենք ներկայումս Անկարայում աշխատող թուրքական կառավարության հետ, իհարկե, ինչպես նշել է երկրի ղեկավարը, մենք լրջորեն կվերանայենք և կվերաիմաստավորենք այն ամեն, ինչ ներկայումս կատարվում է մեր հարաբերություններում»,- նշել է Սերգեյ Լավրովը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան