Պրոբացիայի ծառայության դեպքում էլեկտրոնային հսկողություն իրականացվելո՞ւ է տվյալ անձի, թե՞ պետության հաշվին. Սուրեն Քրմոյան
Պրոբացիոն ծառայության մասին օրենքի նախագծում կա դրույթ էլեկտրոնային հսկողության մասին. շահառուի կամ դատապարտյալի նկատմամբ էլեկտրոնային հսկողություն կիրառվելու է դատարանի որոշմամբ, որն ընդունելիս պետք է հաշվի առնել անձի տարիքը, սոցիալական դրությունը, առողջական վիճակը, զբաղմունքի տեսակը և այլն:
Այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ արդարադառության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ասաց, որ բազմաթիվ քննարկումներ են ունեցել էլեկտրոնային հսկողության ֆինանսավորման հետ կապված:
«Այդ ծառայությունը, սարքը, համակարգը պահելը բավականին թանկ է: Մի մեխանիզմ ենք նախատեսել, որը դեռևս պետք է քննարկվի՝ արդյո՞ք նպատակահարմար է, թե՞ ոչ: Նախատեսել ենք, որ դատարանը որոշում կկայացնի՝ արդյո՞ք էլեկտրոնային հսկողություն իրականացվելու է տվյալ անձի, թե՞ պետության միջոցների հաշվին»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ տվյալ անձի ֆինանսական դրությունից ելնելով դատարանը չի կարող չնշանակել էլեկտրոնային հոսկողություն, եթե, իհարկե, դրա անհրաժեշտությունը կա, ու որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:
«Փաստաբանները հաճախ միջնորդում են՝ իրենց պաշտպանյալների նկատմամբ կիրառել գրավ: Այս պարագայում կարող է միջնորդություն անել՝ կիրառել այլընտրանքային խափանման միջոց, պատրաստ են փոխհատուցել էլեկտրոնային հսկողության հետ կապված ծախսերը»,- հավելեց Ս. Քրմոյանը:
Նա նաև նշեց, որ տարբեր երկրներում այդ ծառայության մեկ օրվա արժեքն է՝ 5 եվրո կամ 5 դոլար: Հայաստանում, ըստ փոխնախարարի, ծառայության վարձը կլինի 1000 դրամ:
Մաժամանակ Ս. Քրմոյանն ասաց, որ այսօր քրեակատարողական հիմնարկներում մեկ անձին պահելու համար օրական 5000-6000 դրամ է տրամադրվում:
Հարակից հրապարակումներ`
- Պրոբացիոն ծառայությունն այլընտրանք է բանտին. Դասընթաց լրագրողների համար (տեսանյութ)
- Դատապարտյալին կհսկեն նաև GPS-ով. Պրոբացիոն ծառայության մասին
- Եվրոպացի փորձագետ. Նախ պետք է լինի իրավախախտի կարիքների գնահատում
- Արշակ Գասպարյան. Պրոբացիայի ծառայության կարևորագույն դերակատարներից մեկը քաղաքական որոշում կայացնողներն են
- Պրոբացիայի ծառայության մասին օրենքի նախագծի վերաբերյալ միջազգային փորձաքննության արդյունքները կներկայացվեն հաջորդ շաբաթ
- Մնացական Մարտիրոսյան. Անհրաժեշտ է խափանման միջոցների բաժնում որոշակի փոփոխություններ իրականացել
- Այսօր կալանավորված անձանց մեծ մասը կարող էին կալանքի տակ չգտնվել. Արման Դանիելյան
- Միջազգային փորձագետ. Միջին ծանրության հանցագործությունների դեպքում պետք է կիրառել այլընտրանքային պատժամիջոցներ
- Պրոբացիայի ծառայության շրջանակում ՀՀ-ում կիրառվելու է էլեկտրոնային մոնիտորինգ. Սեմինար՝ մասնագետների համար
- Լ.Ավետիսյան. Հույս ունենք նորաստեղծ պրոբացիայի ծառայությանը դատարաններն ավելի շատ կվստահեն (տեսանյութ)
- Արթուր Հովհաննիսյան. Պրոբացիայի ծառայությունը պետք է դիտարկել ոչ թե ուժային, այլ հումանիտար կառույց (տեսանյութ)
- Պրոբացիայի ծառայության ներդրման դեպքում կոռուպցիոն ռիսկերից խուսափելու հիմնական եղանակն՝ ըստ փորձագետի (տեսանյութ)
- Միջազգային փորձագետ. Բանտ ուղարկելը հարցի լուծում չէ (տեսանյութ)
- ՀՀ-ում ազատազրկումը որպես պատժատեսակ շատ է կիրառվում. Ս. Քրմոյան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան