Մալաթիա-Սեբաստիայում ոստիկանների կողմից ուժեղացված հսկողություն է
Մալաթիա-Սեբաստիա թաղամասում այսօր իրավապահների կողմից իրականացված ուժեղացված հսկողությունը, որի ականատեսն է եղել Panorama.am-ի թղթակիցը: Մեր թղթակցի փոխանցմամբ, ոստիկանները կանգնեցնում էին մեքենաները, ստուգում վարորդների փաստաթղթերը, բեռնախցիկները:
Բացի այս՝ այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ըստ Shamshyan.com-ի ԱԱԾ մեծ թվով ծառայողներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ գտնվում են Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, որի սեփական տներից մեկում վնասազերծել են զինված մի քանի անձանց, որոնք զինված են եղել ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և «նախատեսել էին տեռորիստական գործողություններ կատարել մայրաքաղաքում»:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածներից 3-ը աղջիկներ են, 7-ը՝ տղամարդիկ, նրանց մեծ մասը արտասահմանցիներ են:
Ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն, տեղեկությունը չեն հաստատում:
«Հետևեք մեր լրահոսին», -ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան