Աշոտ Ահարոնյան. Հանրապետությունում իրավապահների կողմից իրավիճակը վերահսկվում է
Հանրապետությունում իրավապահների կողմից իրավիճակը վերահսկվում է: Այս մասին Panorama.am-ին ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, անդրադառնալով մայրաքաղաքում զինված հանցավոր խմբի վնասազերծմանը:
Ահարոնյանն ասաց, որ վնասազերծման ժամանակ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն գործել են միաժամանակ: Հանցավոր խմբում եղել են նաև սփյուռքահայեր:
«Մի քանի րոպեի ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը կտարածի պաշտոնական հաղորդագրություն»,-ասաց Ահարոնյանը, ձեռնպահ մնալով մանրամասների հրապարակումից:
Հիշեցնենք, որ, Shamshyan.com-ի հաղորդմամբ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Փական տներից մեկում վնասազերծել են զինված մի քանի անձանց, որոնք զինված են եղել ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և «նախատեսել էին տեռորիստական գործողություններ կատարել մայրաքաղաքում»:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածներից 3-ը աղջիկներ են, 7-ը՝ տղամարդիկ, նրանց մեծ մասը արտասահմանցիներ են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան