Պրոբացիայի ծառայության մասին օրենքը պաշտոնական շրջանառության մեջ կդրվի դեկտեմբերի սկզբին. փոխնախարար
«Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը դեկտեմբերի սկզբին կդրվի պաշտոնական շրջանառության մեջ: Պրոբացիայի ծառայության թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարաի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
«Հույս ունենք մինչև դեկտեմբերի վերջ կամ հունվարի սկիզբ արդեն կունենանք քննարկված տարբերակ և մինչև Ազգային ժողովի հաջորդ նստաշրջան կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Խոսքն օրենսդրական փաթեթի մասին է»,- նշեց նա:
Ս. Քրմոյանի խոսքով, ակտիվ աշխատում են Քրեական և Քրեական դատավարական նոր օրենսգրքերը մշակող աշխատանքային խմբերի հետ, որպեսզի նախագծերը լինեն ներդաշնակ:
«Մենք փորձել ենք Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորել օրենքի նախագծով: Այստեղ խնիդրը կայանում է նրանում, թե ինչ ծավալով է պրոբացիայի ծառայությունն իրականացնելու այլընտրանքային խափանման միջոցները: Եթե խոսում ենք տնային կալանքի կամ վարչական վերահսկողության մասին, որոնք նախատեսված են նոր օրենսգրքով, դա պրոբացիայի ծառայության կողմից պետք է իրականացվի, քանի որ այս դեպքում էլեկտրոնային հսկողության է լինելու: Այլ խափանման միջոցների մասով, օրինակ՝ գրավ կամ երաշխավորություն, դեռևս հարցականներ կան»,- ասաց փոխնախարար Ս.Քրմոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պրոբացիայի ծառայության դեպքում էլեկտրոնային հսկողություն իրականացվելո՞ւ է տվյալ անձի, թե՞ պետության հաշվին. Սուրեն Քրմոյան
- Պրոբացիոն ծառայությունն այլընտրանք է բանտին. Դասընթաց լրագրողների համար (տեսանյութ)
- Դատապարտյալին կհսկեն նաև GPS-ով. Պրոբացիոն ծառայության մասին
- Եվրոպացի փորձագետ. Նախ պետք է լինի իրավախախտի կարիքների գնահատում
- Արշակ Գասպարյան. Պրոբացիայի ծառայության կարևորագույն դերակատարներից մեկը քաղաքական որոշում կայացնողներն են
- Պրոբացիայի ծառայության մասին օրենքի նախագծի վերաբերյալ միջազգային փորձաքննության արդյունքները կներկայացվեն հաջորդ շաբաթ
- Մնացական Մարտիրոսյան. Անհրաժեշտ է խափանման միջոցների բաժնում որոշակի փոփոխություններ իրականացել
- Այսօր կալանավորված անձանց մեծ մասը կարող էին կալանքի տակ չգտնվել. Արման Դանիելյան
- Միջազգային փորձագետ. Միջին ծանրության հանցագործությունների դեպքում պետք է կիրառել այլընտրանքային պատժամիջոցներ
- Պրոբացիայի ծառայության շրջանակում ՀՀ-ում կիրառվելու է էլեկտրոնային մոնիտորինգ. Սեմինար՝ մասնագետների համար
- Լ.Ավետիսյան. Հույս ունենք նորաստեղծ պրոբացիայի ծառայությանը դատարաններն ավելի շատ կվստահեն (տեսանյութ)
- Արթուր Հովհաննիսյան. Պրոբացիայի ծառայությունը պետք է դիտարկել ոչ թե ուժային, այլ հումանիտար կառույց (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան