«Եվրատեսիլ-2016»-ին մասնակցելու է 43 երկիր
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթին մասնակցելու է 43 երկրի ներկայացուցիչ: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:
Նշվում է նաև, որ մի քանի երկիր վերադառնում են մրցույթ՝ Ուկրաինա, Բոսնիա-Հերցեգովինա, Խորվաթիա, Բուլղարիան: Ավստրալիան 2016-ին կրկին մասնակցելու է մրցույթին:
«Եվրատեսիլ-2016»-ին մասնակցելու են՝ Ալբանիա, Հայաստան, Ավստրալիա, Ավստրիա, Ադրբեջան, Բելառուս, Բելգիա, Բոսնիա-Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Մակեդոնիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Միացյալ Թագավարություն:
Նշենք, որ «Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը ներկայացնելու է Իվետա Մուկուչյանը:
Մրցույթը կայանալու է Ստոկհոլմում 2016-ի մայիսի 10-14-ը: Այսօրվանից վաճառվում են մրցույթի տոմսերը: